Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

30 դեկ 2021 12:33

Մնում է Հունգարիային սրտաճմլիկ շնորհակալություն հայտնել.Հիմա Ադրբեջանն է վարձահատույց լինում ու հայ գերիների ազատումը որպես Հունգարիայի միջնորդություն ներկայացնում

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Ինչ կապ ունի Հունգարիան գերիների ազատ արձակման գործում միջնորդ լինելում։

Հունգարիան թյուրքական պետությունների միության դիտորդ անդամ է, նաեւ իրեն դիրքավորում է որպես թյուրքական ծագում ունեցող ազգ։
Ադրբեջանին ծառայություն մատուցեց ու Բուդապեշտում հայ սպա կածնահարած ադրբեջանցուն Բաքու ուղարկեց, որից հետո Հայաստանի նախաձեռնությամբ երկու երկրների դեսպանատները փակվեցին։

Հիմա Ադրբեջանն է Հունգարիային վարձահատույց լինում ու հայ գերիների ազատումը որպես Հունգարիայի միջնորդություն ներկայացնում, որով վերջինիս նախկին մեխքը քավելու հնարավորություն է տալիս։

Դե ինչ, անթասիբ երկրների հետ այդպես են վարվում, մնում է Հունգարիային սրտաճմլիկ շնորհակալություն հայտնել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր