Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը, մեր դիրքորոշումը չի փոխվելու, շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր ծառայությանը, ազգին և հայրենիքին          Դատարանը վերադարձրել է Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար       Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ»–ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ    

06 հուն 2022 10:17

Տեսանյութ. Ալմատայի փողոցներում չկառավարվող ամբոխը մասսայական հրաձգություն է սկսել

Զինվորականները հեռացրել են շղթան եւ լքել Ալմաթիի Հանրապետության հրապարակը, հայտնում է «Sputnik Ղազախստան»-ը։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ հինգշաբթի Ալմաթիի Հանրապետության հրապարակում անկարգությունների շուրջ 200 զինված սադրիչ, ոմանք՝ հրազենով, շրջապատված են զինվորականների կողմից, փոխհրաձգություն է սկսվել:


«Բացարձակապես բոլոր զինծառայողները հեռացել են հրապարակից... Զինվորականները ոչ մի շրջափակում չեն թողել։ Մառախուղի պատճառով հնարավոր չէ տեսնել, թե էլ ինչ է կատարվում հրապարակում»,- հայտնում է գործակալությունը Telegram-ում։


Նշվում է, որ առնվազն «երկու ջարդարար շարունակում է դրոշներ ծածանել բարիկադների վրա»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր