«Թուրքիայից մասնավոր ինքնաթիռ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում». Արթուր Գրիգորյան          Ադրբեջանի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ փորձում ենք վերականգնել պատմական Մետաքսի ճանապարհը       Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություն են անցկացնում,մասնակցում են զինծառայողներ նաև Քաթարից, Ղազախստանից, Պակիստանից և Ուզբեկստանից    

07 հուն 2022 14:50

ՀԱՊԿ-ից ոչ մի օգուտ չի լինի,Ռուսաստանը մտնում է Ղազախստանում լուրջ խարդախության մեջ՝ հեռուն գնացող հետեւանքներով

Ռուսաստանը Ղազախստանում լուրջ խարդախության մեջ է ընկնում՝ հեռուն գնացող հետեւանքներով, Настоящее время-ի հարցազրույցում ասել է տնտեսագետ Վլադիսլավ Ինոզեմցեւը։


Տնտեսագետը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Ղազախստան ՀԱՊԿ զորքեր մտցնելուն։


«Ես դրան վերաբերվում եմ որպես բավական ավելորդ միջոցի ղազախական կառավարության կողմից, որովհետեւ արտաքին սպառնալիք, ինչի մասին նա խոսում է, իմ կարծիքով՝ չկա։ Այո, մենք շատ անգամ լսեցինք իբր Ղազախստան թափանցած ահաբեկիչների մասին։ Բայց իրականում, իհարկե, ղազախական բողոքի ամբողջ պատճառը զուտ ներքին է»,- ասել է Ինոզեմցեւը։


Նրա կարծքով, Աստանայի իշխանությունները բավականաչափ ուժեր եւ միջոցներ ունեն, որպեսզի գլուխ հանեն այն անկարգություններից, որոնք այնտեղ սկսվել են։


«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա այս դեպքում դրանից ոչ մի օգուտ չի լինի։ Ռուսաստանը մտնում է Ղազախստանում լուրջ խարդախության մեջ՝ հեռուն գնացող հետեւանքներով։ Ես կարծում եմ, որ նրա զինվորականների միջամտությունը չափազանց սահմանափակ է լինելու։ Այդ զինվորականները անմիջականորեն չեն մասնակցելու մարտական գործողություններին։ Ինքնին այդ գործողությունը, իհարկե, առաջին հերթին քաղաքական իմաստ ունի։ Բայց այն արդյո՞ք դրական կլինի, թե՞ բացասական՝ ասել չեմ կարող։ Ես կարծում եմ, որ դա այդ գործիքի բավական անիմաստ եւ անարդյունավետ օգտագործում է»»,- ասել է Վլադիսլավ Ինոզեմցեւը։


«Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի համար այդ գործողությունների քաղաքական հետեւանքներին, ես կարծում եմ, որ դրանք իմիջային կորուստներ են լինելու։ Ռուսաստանը հերթական անգամ իր գործիքների օգնությամբ ներթափանցում է ինչ-որ երկիր։ Իմաստ, անկեղծ ասած, չեմ տեսնում, որովհետեւ եթե Ղազախստանի իշխանությունները պահեն իրավիճակը, իրենք կպահեն։ Եթե հակառակը, իրավիճակը զարգանա Աստանայում իշխանությունը կորցնելու սցենարով, ապա ՀԱՊԿ ոչ մի ուժ այդ գործը չի փրկի»,- ասել է փորձագետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր