Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

08 հուն 2022 10:33

Նազարբաևն ու նրա դուստրերը փախե՞լ են Ղազախստանից.ԻՆչո՞ւ ո՛չ իշխանությունները, ո՛չ լրատվամիջոցները չեն նշում նրանց մասին, ի՞նչ է պատահել

Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հունվարի 7-ին դուստրերի հետ լքել է երկիրը։ Այս մասին հայտնում է ղազախական Orda.kz-ն։


Ըստ Orda-ի՝ երկրում է մնացել Նուրսուլթան Նազարբաևի կրտսեր եղբայրը՝ Բոլաթը։ Առաջին նախագահի դուստրերի ընտանիքները նույնպես հեռացել են։


«Հատկանշական է, որ Ղազախստանում քաղաքական ճգնաժամի սկզբից ի վեր ո՛չ պաշտոնական իշխանությունները, ո՛չ պետական ​​հեռուստաալիքներն ու լրատվամիջոցները չեն նշում Նուրսուլթան Նազարբաևի և նրա ընտանիքի անդամների անունները, չի խոսվում նույնիսկ, թե որտեղ են նրանք և ինչ է պատահել նրանց հետ: Մենք տեղեկություններ ունենք, որ առաջին նախագահը և նրա դուստրերը ընտանիքներով լքել են Ղազախստանը: Երկրում մնում է միայն ավագ եղբայրը՝ Բոլաթ Նազարբաևը», - ասել է հրատարակության գլխավոր խմբագիր Գուլնարա Բաժկենովան։


Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում՝ արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր