Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

08 հուն 2022 11:27

Աշխարհաքաղաքական պատերազմի նոր փուլի մեկնարկը.ԱՄՆ-ի, նրա գլխավորած Արևմուտքի կոտոշները շատ արագ երևացին Ղազախստանում

Ղազախստանում այժմ կատարվողը, ինչպես արդեն նշել ենք այս կապակցությամբ մեր «Աշխարհաքաղաքական պատերազմի նոր փուլը սկսված է» հոդվածում, ԱՄՆ-ի կամ նրա գլխավորությամբ հավաքական Արևմուտքի յուրօրինակ պատասխանն է ՌԴ-ին, աշխարհաքաղաքական պատերազմի նոր փուլի մեկնարկը: Ղազախստանում նույն հեղաշրջման փորձն է, ինչն անցյալ տարի ժամանակին բացահայտելու և կանխելու շնորհիվ չհաջողվեց Բելառուսում, իսկ ավելի վաղ արվեց Ուկրաինայում` հանձին արևմտյան աջակցությամբ և ուղղորդմամբ իրականացված մայդանի, և հասավ իր նպատակին: Միայն թե մասշտաբներն ավելի մեծ են և վերջնարդյունքում «ղազախական մայդանի» զոհերի և վիրավորների թիվը, կարծում ենք, ավելի մեծ կլինի նույնիսկ ուկրաինական մայդանից:

Ռուսաստանի արտգործնախարարությունը Ղազախստանի իրադարձությունները, այնտեղ տիրող իրավիճակը դիտարկում է և երեկ ներկայացրեց որպես արտաքինից ոգեշնչված փորձ՝ բռնությամբ խաթարելու պետության անվտանգությունն ու ամբողջականությունը։

Դա տեղի է ունենում «պատրաստված և կազմակերպված զինված կազմավորումների» կիրառմամբ, հավելել են ԱԳՆ-ում։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ հայտարարել է, որ Ղազախստանը չպետք է տրվի բողոքող ցուցարարներին, քանի որ դա կլինի այնպիսի նվեր, ինչպիսին Ուկրաինան է Ամերիկային և ՆԱՏՕ-ին։

«Մենք հիանալի հասկանում ենք, որ Ղազախստանը հանձնել չի կարելի,- ասել է նա:- Դա կլինի այնպիսի նվեր … Դե, ինչպես Ուկրաինան Ամերիկայի, ՆԱՏՕ-ի համար»:

Իսկ այսօր Լուկաշենկոն հայտարարել է Ռուսաստանին արյան մեջ խեղդելու փորձի մասին: Բելառուսի նախագահի կարծիքով, Ղազախստանում իրավիճակը հանդիսանում է շրջագծով հետխորհրդային երկրների վրա հարձակվելու փորձ, որպեսզի Ռուսաստանը խեղդվի արյան մեջ։

«Ղազախստան` դա Ռուսաստանի շրջագծով հետխորհրդային երկրների վրա հարձակվելու փորձ է,- «Sputnik Беларусь» գործակալության փոխանցմամբ, ասել է Բելառուսի նախագահը:- Նրանց պետք է արյան մեջ խեղդել Ռուսաստանը. Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ եթե Ռուսաստանը փլուզվի, մենք նույնիսկ չենք էլ նկատի, թե որտեղ կլինենք։ Մեր վրայով ուղղակի կանցնեն։ Ինչպես ասում են, ջրաղացում կաղան ու կթքեն։ Ահա թե ինչու, ինչ գնով էլ լինի, մենք պետք է պահպանենք մեր քաղաքակրթության կենտրոնը, մեր ուղղափառության կենտրոնը և ոչ միայն։ Այն հողերը, որոնք այժմ գտնվում են Ռուսաստանի Դաշնության կազմում» (Լուկաշենկոն, կարծում ենք, Ղրիմն է ակնարկել):

Անչափ զայրացած Ղազախստանում արևմտյան սցենարով հեղաշրջման փորձը ճնշելու գործողություններից, որի ընթացքում ժամանակավորապես դադարեցվել է համացանցի հասանելիությունը, որոշ հեռուստաընկերությունների գործունեությունը, ինչպես նաև, արտակարգ դրությամբ ու պարետային ժամով պայմանավորված, սահմանափակվել են քաղաքացիների որոշ իրավունքներ, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երեկ զանգահարել է Ղազախստանի արտգործնախարարին ու նրա հետ, ինչպես ներկայացված է, «բանակցություններ վարել»:

«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինկենն այսօր զրուցել է ղազախստանական արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդիի հետ Ղազախստանում շարունակվող արտակարգ դրության առնչությամբ,- նշված է Պետդեպարտամենտի մամուլի հաղորդագրության մեջ։- Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը սահմանադրական ինստիտուտներին և լրատվամիջոցների ազատություններին և հանդես է եկել ճգնաժամի խաղաղ կարգավորման օգտին՝ մարդու իրավունքների հարգմամբ»:

Այսպիսով Բլինկենը, ըստ էության, հայտարարել է, անկախ Ղազախստանի իշխանությունների կամքից, Ղազախստանի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտության մասին` հայտնելով Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը սահմանադրական ինստիտուտներին և լրատվամիջոցների ազատություններին, այսինքն` պահանջել է այժմ կիրառվող ժամանակավոր արգելքներն ու սահմանափակումները վերացնել, վերականգնել համացանցի հասանելիությունը, ինչպես նաև ուժ չկիրառել ցուցարարների (իրականում` զանգվածային անկարգությունների մասնակիցների, հեղաշրջման փորձ իրականացնողների և ահաբեկիչների) նկատմամբ և ճգնաժամը խաղաղ կարգավորել` մարդու իրավունքների հարգմամբ, այսինքն նաև` զանգվածային անկարգությունների մասնակիցների, ջարդարարների, ահաբեկիչների «իրավունքների» հարգմամբ:

Չգիտենք ինչ է ասել Ղազախստանի արտգործնախարարը Բլինկենին, բայց եթե մենք լինեինք նրա փոխարեն, նախ մի հարց կտայինք ԱՄՆ-ի պետքարտուղարին, կհարցնեինք` բա դուք ինչո՞ւ 2021թ. հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի ժամանակ ճգնաժամը մարդու իրավունքների հարգմամբ ու խաղաղ կերպով չկարգավորեցիք, և՛ կրակոցներ եղան ցուցարարների վրա, և՛ զոհեր ու վիրավորներ նրանց շարքերում, և՛ բազմաթիվ ձերբակալություններ, նույնիսկ սոցիալական ցանցերում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվներն արգելափակվեցին դրանից առաջ, այդ ընթացքում ու դրանից հետո, ու քանի որ Բլինկենն այս հարցին չէր կարողանա պատասխանել, կպապանձվեր, նրան գրողի ծոցը կուղարկեինք:

Իր հերթին Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին երեկ Սպիտակ տանը կայացած ավանդական ճեպազրույցի ժամանակ, ՏԱՍՍ -ի փոխանցմամբ, ասել է, որ ԱՄՆ-ը հարցեր ունի ՀԱՊԿ ուժերի ներգրավման վերաբերյալ Ղազախստանի խնդրանքի բնույթի, հրավերի օրինական լինել- չլինելու կապակցությամբ։ Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը վերահսկելու է Ղազախստանում մարդու իրավունքների հնարավոր խախտումները։

«Մենք կոչ ենք անում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերին և իրավապահ մարմիններին (Ղազախստանի) հետևել միջազգային պարտավորություններին մարդու իրավունքների ոլորտում, որպեսզի պահպանվի խաղաղ կարգավորումը»,–ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Իյա՜, իրո՞ք… Դա նույնն է, թե Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղարը, ասենք, Բեն Լադենին վերացնելուց առաջ կամ այդ գործողության ընթացքում ԱՄՆ-ին կոչ աներ պահպանել մարդու իրավունքների միջազգային պարտավորությունները` խնդիրը խաղաղ կարգավորելու համար: Եվ, ընդհանրապես, ո՞վ, ո՞ր երկրի պաշտոնական ներկայացուցիչն է վայրահաչում մարդու իրավունքներից… Միացյալ Նահանգների՛, որը Սիրիայում, Աֆղանստանում, Իրաքում և այլուր հեղինակն է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների, ավելին` որի ձեռքերն արյունոտ են այդ երկրներում հազարավոր խաղաղ բնակիչների, քաղաքացիական բնակչության սպանությամբ, այսինքն` մեղավորն ու պատասխանատուն է մարդու իրավունքներից ամենակարևորի` կյանքի իրավունքի խախտման համար:

«Մարդու իրավունքներ» կոչվածն ԱՄՆ-ի համար ընդամենը գործիք, լծակ է աշխարհի գրավման ու միաբևեռ աշխարհակարգի հաստատման համար, նաև դրանով են գունավոր հեղափոխությունները նախապատրաստվել և իրականացվել տարբեր պետություններում, ներառյալ` Հայաստանում:

Ի հավելումն ԱՄՆ-ի պահանջների, Ղազախստանում բոլոր ձերբակալվածներին և կալանավորվածներին ազատ արձակելու կոչով երեկ հանդես է եկել ԱՄՆ-ի խամաճիկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը:

Ղազախստանում բողոքի ցույցերից հետո ավելի քան 2 հազար մարդ կալանավորվել է, իշխանությունները պետք է ազատ արձակեն բողոքի խաղաղ ցույցերի և խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բոլոր ձերբակալվածներին և կալանավորվածներին. այս մասին նշված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հայտարարության մեջ։

Բազմաթիվ տեսագրություններից մենք արդեն գիտենք, որ դրանք ոչ թե բողոքի խաղաղ ցույցեր, այլ զանգվածային անկարգություններ ու ջարդարարություններ են, և եթե որոշները նույնիսկ համարվեն բողոքի խաղաղ ցույցեր, ապա դրանք Ղազախստանում հայտարարված արտակարգ դրության և պարետային ժամի պայմաններում միանշանակ անթույլատրելի են և հանդիսանում են կոպիտ օրինախախտում, հանցանք:

livenews.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր