Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Մինչև օգոստոսի 6-ը Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը       44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում    

08 հուն 2022 10:48

ՌԴ ԱԳՆ-ի պատասխանը Բլինկենին՝ իսկ երբ քո տանը հայտնվում են ամերիկացիները, դժվար է լինում ողջ մնալ, չկողոպտվել կամ չբռնաբարվել

Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին, որը մեկնաբանել էր ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստան տեղափոխելու որոշումը։

«Էնթոնի Բլինկենն իրեն բնորոշ գռեհիկ ոճով կատակել է Ղազախստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը թունոտ արտահայտություն է արել ՀԱՊԿ-ի բացարձակ լեգիտիմ գործողություններին, ինչը պատասխանն է Ղազախստանի ղեկավարության՝ անվտանգության ապահովման հարցում աջակցություն ցուցաբերելու կոչին (որի մասին, ի դեպ, արդեն տեղեկացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը)»,-ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ:

Ավելի վաղ Բլինկենը հայտարարել էր, որ Ղազախստանը կարող էր գլուխ հանել նաև առանց ՀԱՊԿ-ի օգնության, և ավելացրել. «Պատմության դասերից` եթե ռուսները հայտնվում են քո տանը, ապա դժվար է ստիպել, որ նրանք հեռանան»։

«Եթե Էնթոնի Բլինկենն այդքան սիրում է պատմության դասերը, ապա թող նկատի ունենա հետևյալը` երբ քո տանը հայտնվում են ամերիկացիները, դժվար է լինում ողջ մնալ, չկողոպտվել կամ չբռնաբարվել։ Դա մեզ սովորեցրել է ոչ թե ոչ վաղ անցյալը, այլ ամերիկյան պետականության բոլոր 300 տարիները։ Այս առիթով շատ բան կպատմեն հյուսիսամերիկյան մայրցամաքի հնդկացիները, կորեացիները, վիետնամցիները, իրաքցիները, պանամացիները, հարավսլավացիները, լիբիացիները, սիրիացիները և շատ այլ դժբախտներ, որոնց բախտը չի բերել իրենց տանը տեսնել այդ անկոչ հյուրերին», - նշում է ՌԴ ԱԳՆ-ն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր