Միգուցե «տասնյակը» Էջմիածնի փոխարեն Գանձասար գնա՞, հայկական սրբությունների իրական պղծnւմն այժմ բռնшզшվթված Արցախում է տեղի ունենում          Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան       Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է, իսկ մենք զորեղ ենք մեր նախանձախնդիր ու բարեպաշտ ժողովրդով    

10 հուն 2022 15:49

Կրակահերթերը մանկապարտեզի հարակից տարածքում են եղել.Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախի Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հաղորդում են, որ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, իբր ՊԲ-ի ստորաբաժանումները ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը: ՊԲ-ից, սակայն հաստատում են՝ ադրբեջանցիները կրակել են, ինչի հետևանքով այրվել է բնակչի մեքենան։

«Իրականում Արցախի հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից, ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան»։

Մամուլի ծառայությունից հաղորդել են, որ միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և ձեռնարկվել են միջոցներ՝ ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր