Բաքուն, որը սպառնում էր հրթիռային հարձակմամբ հայկական ատոմակայանի վրա, սկսել է անհանգստանալ դրա անվտանգությամբ          Ստամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքից»       Պուտինի ակտիվները սառեցնելու Վաշինգտոնի կոչերը.որտեղ է Պուտինը պահում իր գումարները    

14 հուն 2022 12:17

Այդպես էլ չեն կարողանում հիմնավորել՝ որդիս զոհված է, թե անհետ կորած, իսկ այսօր «Վեոլիա Ջուր»-ը հրաժարվում է համաներել ջրօգտագործման պարտքը․ սա այն խոցված տանկն է, որով մարտական գորոծողություններ է իրականացրել Վոլոդյան

«Որդիս հայրենիքի պաշտպանության համար պատերազմի ժամանակ կռվել է, «Քյանդ-Հորադիզի» օպերացիայի ժամանակ անհետ կորել, իսկ այսօր «Վեոլիա Ջուր»-ը հրաժարվում է համաներել ջրօգտագործման 32 հազար դրամ պարտքը»։ Այս մասին ArmLife.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայող Վոլոդյա Հարությունյանի հայրը՝ Հարություն Հարությունյանը՝ հավելելով, որ չափազանց վիրավորված է։


«Դիտարկեք բարոյական տեսանկյունից․ դիմում, նամակ եմ գրել, խնդրել եմ համաներել, գիտեք ինչ են պատասխանել, ասել են, թե ցավում են, բայց չեն կարող համաներել, հորդորել են` սոցիալական աջակացություն ցուցաբերող կազմակերպությունների դիմել։ Մինչև այօր ամեն ինչ թողել, խելագարվածի պես մեր որդիներին ենք փնտրում, և ի պատասխան, այսպիսի վերաբերմունքի ենք արժանանում։ Ձեզ պատասխանը կտրամադրեմ, հրապարակեք»,-ասաց նա։


Հարություն Հարությունյանը ընդգծեց, որ պետությունը այդպես էլ չի կատարում իր պարտականությունը և չի կարողանում հիմնավորել՝ որդին զոհված է, թե անհետ կորած։
«Երբ ծնողներով ակտիվ ակցիաներ էինք իրականացնում, տարին լրանալու ժամանակակահատվածում ոսկորի նկար էին ուղարկել, ասելով՝ ԴՆԹ համընկնում կա, ձեր որդուն գտել են, բայց ես հրժարավեցի վերցնել, իմ որդին չէ, դատարանով հասել եմ նրան, որ որդիս շարունակում է անհետ կորած համարվել»,-ասաց նա։


Հարություն Հարությունյանը մանրամասնեց, որ վերջին անգամ որդու հետ խոսել է 2020 թ-ի հոկտեմբերի 6-ին։
«Ասում են` հոկտեմբերի 7-ին տանկը խոցվել է։ Սամվել Բաբայանը «Քյանդ-Հորադիզի» օպերացիայի մասին Հանրային հեռուստաընկերությամբ ծավալուն խոսել է։ Նկարագրել է, որ տեխնիկան, տանկը խոցվել է։ Երեխեքը գնացել և իրենց առջև դրված խնդիրը լուծել են, հետո լրացուցիչ օգնության անհրաժեշտություն է եղել, չեն հասել, երեխեքը էկիպաժները լքել են, պատսպարվել են։ Պատսպարվելու ընթացքում տանկը խոցվել է։ Ես 100 տոկոսանոց ինֆորմացիա ունեմ, որ երեխեքը հակառակորդի դիրքերը խոցել են, որից հետո ԱԹՍ-ն խփել է տանկին, բայց մեզ սկզբից պարզաբանել էին, որ էկիպաժները դատարակ են եղել, երեխեքից տեղեկություն չկա»,-ասաց նա։


Զինծառայողի հայրը ընդգծեց, որ դիմել է Քննչական կոմիտե՝ կոնկրետ պարզելու, թե ինչ պայմաններում են զինվորները կորել։
«Այօրվա դրությամբ վարչապետն ասում է ՝ ամեն մի գերի ընկնելու դեպքի համար պետք է պարազաբանում տրվի, հիմա մենք էլ պարզաբանումների ենք սպասում, որևէ կոնկերտ հանգամանքներ չեն ներկայացնում, ձեռքի հետ ուզում են համոզեն, որ զոհվել է, եկեք ոսկորները տարեք»,-եզրափակեց նա։


ՀԳ. Տեսանյութում այն խոցված տանկն է, որով մարտական գորոծողություններ է իրականացրել Վոլոդյան:

 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր