Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»          Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների       Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

14 հուն 2022 15:48

Որոշում՝ մերժել հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային հաշվառման դիմումները

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունվարի 12-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2018 թվականի նոյեմբերի 29-ի հ.3572-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 2021 թվականի օգոստոսի 4-ի նիստի եզրակացությունը.

1.Հայաստանի Հանրապետության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի
հ.1419-Ն որոշման շրջանակներում բնակարանային հաշվառման վերցնելու վերաբերյալ քաղաքացիների դիմումները մերժել՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր