Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

17 հուն 2022 16:37

Տեսանյութ. Հանգստացեք հլը.Ազդեցության գործակալներ, կասկածելի ազգանուններ. Միջադեպ՝ Ազգային ժողովում.Իրավիճակը թեժ էր

Ազգային ժողովի նիստը ընդմիջվեց, քանի որ դահլիճում միջադեպ տեղի ունեցավ:
 
ԱԺ փոխնախագահ Հակոբ Աշակյանն անդրադարձավ «ազդեցության գործակալի» մասին հայտարարություններին: 
 
«Ես ուզում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին տեղեկացնել, որ մարդուն փորձել պիտակավորել հեղափոխության կամ որևէ այլ ժամանակաշրջանում որևէ երկրում գտնվելը բերել, կապել ազդեցության գործակալության հետ, դա նույնն է, որ ինչ-որ մեկի ազգանունից ելնելով նրան կապել գործակալ լինել-չլինելու հետ: Խնդրում եմ ձեր շուրջը նայել, և ազգանունների մեջ կարող է հանկարծ կասկածելի ազգանուններ հայտնաբերեք», - ասաց Արշակյանը։
 
Տեղից խոսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիսփիմե Ստամբուլյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ նախազգուշացում հայտարարեց պատգամավորին: 
 
Ռուբինյանի և ընդդիմադիր պատգամավորների միջև լեզվակռիվ սկսվեց, իրավիճակն էլ լարվեց։ Հայտարարվեց ընդմիջում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր