Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

18 հուն 2022 14:54

Ոչ մի օտարերկրացի չի կարող այցելել ԼՂ-ի օկուպացված հատված,միայն Ադրբեջանի քաղաքացիները

Ադրբեջանի իշխանությունները կարգելեն օտարերկրացիներին այցելել Լեռնային Ղարաբաղի օկուպացված հատված։

«Այս փուլում Ղարաբաղ կարող են մեկնել միայն Ադրբեջանի քաղաքացիները»,-ասել է թվային զարգացման եւ տրանսպորտի փոխնախարար Ռահման Գումետովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրա խոսքով՝ անվտանգության նկատառումներից ելնելով այցելուներին չի թույլատրվի գիշերել։ «Քաղաքացիները կկարողանան մի քանի ժամ անցկացնել  նշանակման վայրում»,-ասել է նա՝ նշելով, որ ապագայում կարող են կազմակերպվել զբոսաշրջային ուղեւորություններ օտարերկրյա քաղաքացիների համար։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանի իշխանությունները ավտոբուսային երթուղիներ են բացում դեպի օկուպացված հայկական Շուշի քաղաք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր