Ռուսական զորքերը կարող են ներխուժել Ուկրաինա Բելառուսի տարածքից՝ ռուս-բելառուսական զորավարժությունների ժամանակ
Ռուսական զորքերը կարող է ներխուժել Ուկրաինա հյուսիսային ուղղությունից՝ Բելառուսի տարածքից՝ ռուս-բելառուսական զորավարժությունների ժամանակ։ Նման ենթադրություն է արտահայտել Պետդեպի ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է Korrespondent-ը։
Դիվանագետի խոսքով՝ մանևրումների նախապատրաստման քողի ներքո ռուսական զորքերի Բելառուս ուղարկման մասին տեղեկությունը մտահոգություն է առաջացնում։ «Կարծում եմ, որ բելառուսների համար երկրի մասնակցությունը նման հարձակման կլինի միանգամայն անընդունելի»,-նշել է պաշտոնյան։
Նա ընդգծել է, որ ներկայում Բելառուսում տեղի ունեցող շատ բաներ են անհանգստություն առաջացնում։ Մասնավորապես, խոսքը նոր սահմանադրության նախագծի մասին է, որի որոշ դրույթներ կարող են Ռուսաստանի համար ուղի բացել Բելառուսում միջուկային և ոչ միջուկային սպառազինության տեղակայման համար։
Նման քայլը մարտահրավեր կներկայացնի եվրոպական անվտանգության համար, որը կարող է պատասխան պահանջել։ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կարող է վկայել Բելառուսում ինչպես սովորական, այնպես էլ միջուկային ուժերի տեղակայման ՌԴ պլանների մասին։
Հիշեցնենք, որ երեկ սկսվել էր ռուս զինվորականների տեղափոխումը Բելառուս՝ փետրվարի 10-20-ը կայանալիք «Դաշնակցային վճռականություն-2022» զորավարժություններին մասնակցելու համար։