Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Մինչև օգոստոսի 6-ը Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը       44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում    

19 հուն 2022 13:49

Տեսանյութ.Պրիմիտիվ եք, ռեստորան պետք է գնան միայն պատվաստվածները, իսկ տրանսպորտում երթևեկեն իրար գրկած

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը այսօր Ազգային ժողովում իր ելույթում անդրադարձավ Առողջապահության նախարարության քաղաքականությանը։ «Երբ Սահմանադրական դատարանում քննարկվում էր պարտադիր պատվաստման հարցը, առողջապահության նախարարության հիմնավորումները լսելիս, ես հասկացա, որ մեր երկիրը գտնվում է սարսափելի վիճակում, քանի որ առողջապահության քաղաքականությունը իրականացնում են մարդիկ, որոնք այդ որոշումները կայացնելուց առաջնորդվում են ինչ–որ ամերիկյան կայքի հրապարակած նյութերով»,–ասաց նա։

Խսելով կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդներից՝ պատգամավորն ասաց․«Ձեր նպատակը ոչ թե այսպես կոչված համավարակի դեմ պայքարն է, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից եկած հրահանգները կատարելը, այսինքն՝ հնարավորինս ավելի շատ պատվաստվել»։

Նա նշեց, որ իշխանությունը հրապարակում է թվեր, որ 1,5 միլիոնից ավելի մարդ է պատվաստվել, բայց չի ասում որքան մարդ է ընդհանրապես ապրում Հայաստանում։ Նա հարց բարձրացրեց, թե այդ պատվաստվածների թվի մեջ  նկատի ունեն միայն ՀՀ քաղաքացիներ, թե Իրանից և Չինաստանից եկած քաղաքացիները։

«Դուք այնքան պարզ ու պրիմիտիվ եք շարժվում, որ մեկ շաբաթ առաջ ազդարարում եք, որ ահա օմիկրոնը գալու է, հետո  մեկ շաբաթ հետո ասում եք՝ եկավ»,–ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր