Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և շրջել թշնամության էջը          Երկար անկումից հետո դոլարն ու եվրոն թանկացան       Որևէ ծնողին մեկը մոտենա, բոլորիս հետ է գործ ունենալու,եթե 1 ժամից Գարիկ Գալեյանն ազատ չարձակվի, ապա բոլոր ծնողներով ներս են մտնելու շենք    

20 հուն 2022 13:18

Տեսանյութ.Վերադառնում ենք տագնապալի վիճակի, բոլոր ռեստորանները, խանութները կարող են փակվել. ստիպված կլինենք գնալ լոքդաունի

«Մեր տեսչական մարմիններն, ամենայն խստությամբ, պետք է հետևեն սահմանափակումների կատարմանը, որոնք մտել են ուժի մեջ». Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ՀՀ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Հայաստանն աշխարհում առաջինն է եղել, որ հրաժարվել է լոքդաունից»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ եթե սահմանափակումների կատարմանը չհետևեն մարդիկ՝ ստպված կլինեն գնալ լոքդաունի.


«Խոսքը հանրային սննդի վայրերում և այլ վայրերում միայն պատվաստված ու բացասական թեստ ունեցող քաղաքացիների մուտքի մասին է։ Ընդ որում, պատասխանատվությունը կրում են տնտեսվարողները, ոչ թե՝ քաղաքացին։ Ու սա բխում է հենց տնտեսվարողների շահերից։ Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք․․․ երբ մեր հիվանդանոցներն ամբողջությամբ լցվեն, ու մենք հնարավորություն չունենանք մարդկանց բուժօգնություն ցուցաբերել, ստիպված կլինենք գնալ լոքդաունի և բոլոր ռեստորանները, խանութները կարող են ասենք մեկ ամսով փակվել»,-նշեց վարչապետը.

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր