Թուրքիան՝ «երկու կրակի արանքում».Մոսկվան հեշտությամբ կարող է պատժել Անկարային մի քանի ճանապարհներով

«Մոսկվան գիտի, թե ինչպես հեռու պահել Անկարային հակամարտությունից. Սիրիայի հյուսիսում թուրքական ներկայության վրա ռազմական ճնշումը կարող է թուլացնել Թուրքիայի ազդեցությունը Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև թույլ չտալ նրան Հայաստանի տարածքով Ադրբեջանի հետ կապող տրանսպորտային միջանցք բացել: Ղազախական ճգնաժամին Ռուսաստանի վերջին միջամտությունը ցույց տվեց նաեւ, որ Մոսկվան պատրաստ է անհրաժեշտության դեպքում զրոյացնել Թուրքիայի դերը Խորհրդային Միության թյուրքալեզու հանրապետություններում:
Մյուս կողմից, կա ևս մի բան, որ Պուտինը կարող է առաջարկել Էրդողանին՝ նրան մղել դեպի չեզոք դիրք։ Բելառուսով և Ուկրաինայով Եվրոպա ռուսական գազի մատակարարումների կրճատումը, և Գերմանիայի սպառնալիքները՝ սառեցնել «Հյուսիսային հոսք 2»-ը, եթե հակամարտությունը սրվի: Սակայն այս պոտենցիալ առավելությունները կսրեն հակասությունները ՆԱՏՕ-ի և Թուրքիայի միջև:
Անկարան ներկայումս ուշադիր հաշվարկում է իր քայլերը։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի և Արևմուտքի կողմից հակամարտությունը լուծելու ձախողումը կարող է վերջ դնել Թուրքիայի Ռուսաստան-ՆԱՏՕ հավասարակշռման գործողությանը և տարածաշրջանային ղեկավարության երազանքներին, որին ձգտում էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,- գում է Al Araby-ն: