Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

21 հուն 2022 17:00

Ադրբեջանը մերժել է Հայաստանի՝ սահմանազատման նպատակով զորքերի հայելային հետքաշման առաջարկը

Ադրբեջանը մերժել է Հայաստանի առաջարկը։ Տելեգրամի իր էջում քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը հաղորդել է, որ Ադրբեջանում մերժել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման նպատակով զորքերի և ռազմական տեխնիկայի հայելային հետքաշման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների առաջարկը:

Քաղաքագետը հիշեցրել է, որ դեռևս 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական ԶՈՒ-երը, այդ թվում ՝ ահաբեկիչները, ապօրինաբար գտնվում են Հայաստանի հանրապետության ինքնիշխան տարածքում։

Հիշեցնենք, որ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատել է Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Երևանը Մոսկվայի միջոցով «սահմանազատման» մասին նոր առաջարկներ է ուղարկել Բաքու։ Խոսքը Սոթք-Խոզնավար հատվածում զորքերի հայելային հետքաշման մասին է, ընդ որում, «հիմք պետք է ընդունել Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանները»,- ասել է Արարատ Միրզոյանը։ Որպես «առավելություն»՝ նա նշել է, որ եթե հայկական տարբերակին հետևեն, ապա ոչ մի բնակավայր կամ ճանապարհ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ չի լինի։

Ավելի ուշ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ սահմանազատումը հարաբերությունների կարգավորման կարևոր բաղադրիչ է, և Բաքուն հանդես է գալիս այն անհապաղ և առանց նախապայմանների սկսելու օգտին՝ նկատելով, որ հայաստանը նախապայմաններ է առաջարկում, ապա ՀՀ ԱԳՆ-ն արձագանքեց՝ հայկական կողմը սահմանազատման հարցում նախապայմաններ չունի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր