Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար          Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»       Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների    

21 հուն 2022 15:33

Ոչ ոք չի կարող հերքել, որ «ոչ պիտանի» հրթիռները պատերազմի ժամանակ կրակվել են

Ոչ ոք չի կարող հերքել, որ այսպես կոչված «ոչ պիտանի» հրթիռները պատերազմի ժամանակ կրակվել են։ Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նրա խոսքով ՝ «անորակ հրթիռների» գործի նախաքննությունն ավարտվել է, և գործով մեղադրյալների հետագա կալանավորման որևէ հիմք չկա։ Մեղադրյալների կողմից քննության վրա ազդելու հնարավորությունը, որի մասին խոսում է մեղադրող կողմը, այլևս չկա, իսկ վկաների վրա ճնշում գործադրելու հնարավորությունը դատավարական այս փուլում նվազագույն է։
Սարգսյանը նշեց, որ, օրինակ, նույն քրեական գործով անցնող գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանն ազատության մեջ է և նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չի կիրառվել։
«Ես կարծում եմ, որ ճիշտ է, որ Դավթյանի նկատմամբ դա չի արվել, քանի որ ոչ մի հիմք չկա։ Բայց նույն տրամաբանությամբ ինչու Ավետիք Մուրադյանը չպետք է ազատության մեջ լինի»- ասել է Սարգսյանը։
Փաստաբանի կարծիքով ՝ իր պաշտպանյալներին առնվազն կարելի է գրավի դիմաց ազատ արձակել։
Ավելին, Սարգսյանը նշել է, որ օրինակ Ավետիք Մուրադյանին մեղադրում են այն բանում, որ հրթիռներն անսարք են եղել, բայց չէ՞ որ դրանք օգտագործվել են պատերազմի ժամանակ։
«Այդ հրթիռները կրակվել են և պիտանի են եղել պատերազմի ժամանակ։ Բոլորը գիտեն այդ մասին, ոչ ոք դա հերքել չի կարող։ Հիմա փորձում են շեշտը դնել այն բանի վրա, որ հրթիռները անորակ էին», - ասել է Սարգսյանը։
Նրա խոսքով`տպավորություն է ստեղծվում, թե կալանքը պատժի միջոց է։
Ինչ վերաբերում է նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ՔՊ–ական պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությանը, ապա փաստաբանի խոսքով, անտրամաբանական կլինի, եթե դատարանը մերժի դա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր