Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

22 հուն 2022 11:33

Ուկրաինա է ժամանել ԱՄՆ-ի հատկացրած 200 մլն դոլարի մահաբեր զենքի առաջին խմբաքանակը

Ուկրաինա է ժամանել ԱՄՆ-ի հատկացրած 200 մլն դոլարի ռազմական օգնության առաջին խմբաքանակը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը։ ԱՄՆ-ին 200 մլն դոլարի հավելյալ օգնության տրամադրման մասին որոշումն ընդունվել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից դեկտեմբերին։ Խմբաքանակն այսօր առավոտյան հասել է Կիևի Բորիսպոլ օդանավակայան։
Բեռը ներառում է մոտ 91 հազար կգ մահաբեր զենք։

Դեսպանատանը նշել են, որ այս օգնությունը ցույց է տալիս ԱՄՆ-ի կոշտ հանձնառությունն Ուկրաինայի ինքնապաշտպանության սուվերեն իրավունքին։

Նշվում է, որ անցած տարի ԱՄՆ-ը Ուկրաինային տրամադրել է ավելի քան 650 մլն դոլարի օգնություն, ներառյալ վերոնշյալ օգնության փաթեթը, և ընդհանուր առմամբ՝ 2․7 մլրդ դոլարի օգնություն՝ սկսած 2014 թվականից։

ԱՄՆ-ը մտադիր է շարունակել աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի զինված ուժերին՝ օժանդակելով նրանց «ռուսական ագրեսիայից Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային մաբողջականության պաշտպանության հարցում»։

Հիշեցնենք, որ օրերս Կիև էր այցելել Պետդեպի ղեկավար Էնթոնի Բլինկենը, ով հայտարարել էր Ուկրաինային հավելյալ 300 մլն դոլարի օգնության հատկացման մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր