«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը, իրենց օգտին քվեարկելու դիմաց խոստացել է կաշառք տալ          Իմ իրավունքները խախտված են, դիտարկում ենք Դանիել Իոաննիսյանի դեմ քրգործ հարուցելու հարցը       Ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել են թիվ 53 երթուղու ավտոբուսը և «Opel»-ը    

22 հուն 2022 19:04

Ռուսական Սու-35Ս կործանիչները սկսել են վերատեղակայումը Բելառուսում

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-35Ս բազմաֆունկցիոնալ կործանիչները սկսել են վերատեղակայումը Բելառուսում՝ Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգման շրջանակում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Արեւելյան ռազմական օկրուգի Սու-35Ս բազմաֆունկցիոնալ կործանիչների անձնակազմերը, որոնք ներգրավված են Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգման մեջ, սկսել են վերատեղակայումը Բելառուսի Հանրապետության տարածքում»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։

Նախարարությունից հայտնել են, որ թռիչքային առաջադրանքների կատարման ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերի անձնակազմերը թռիչքներ են մշակելու առավելագույն հեռահարության վրա՝ վայրէջք կատարելով բելառուսական օդանավակայաններում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր