Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

25 հուն 2022 14:03

Ալիևի վիճակն այնքան էլ լավ չէ, ինչքան մեզ են փորձում դրանում համոզել, մի շարք խոսք տված բաներ ունի դրսում

Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի վիճակն այնքան էլ լավ չէ, ինչքան մեզ են փորձում դրանում համոզել։ Իրականում նա մի քանի ճակատով ենթարկվում է բավականին խիստ և լուրջ ճնշումների։ Ֆեյսբուքյան իր էջում գրում է իրանագետ Ահարոն Վարդանյանը։

«Ամենայն հավանականությամբ, նա մի շարք խոսք տված բաներ ունի ինչպես Հյուսիսին, այնպես էլ Հարավին և Արևմուտքին։ 

Դատելով արևմուտքից եկող ազդակներից՝ նա հատկապես այս ուղղությամբ թերացել է իր խոստումների մեջ, ինչի հետևանքով  պարբերաբար նրան «սև թղթեր» են ուղարկվում ամենատարբեր ուղղություններից։ 

Մասնավորապես նախօրեին Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գղոսն այցելել է Ադրբեջանի թալիշաբնակ հատվածներ, լուսանկարներ հրապարակել, հիացել թալիշական հյուրասիրությունից և այլն։ 

Չեմ կարծում, թե ձմեռվա կեսին ֆրանսիացի դեսպանն հենց այնպես, իր հաճույքի, համար վեր կենար ու գնար թալիշական լեռներ և գովերգեր թալիշական հյուրասիրությունը ու մի քանի անգամ շեշտադրեր «թալիշ» անունը, լուսանկարներ հրապարակեր»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր