Պետք է պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման.Հասկացեք ՝մենք ոչ ոքի պետք չենք, դուք գիտեք, թե ինչ է նրանց պետք
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատերազմի անխուսափելիության մասին հայտնված խոսակցությունների ֆոնին չէր ցանկանա իրավիճակի նման զարգացում, բայց պետք է պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման: Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
«Ես ուզում եմ, որ դուք ինձ հասկանաք ոչ միայն որպես նախագահ, այլև որպես զինված ուժերի պատասխանատու։ Ոչ մի պատերազմ ո՛չ ես, ո՛չ մեր գեներալներից և զորահրամանատարներից ոչ մեկը չէր ցանկանա»,- հայտարարել է նա:
Պետության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին շրջանում շատ են խոսակցությունները պատերազմի իբր անխուսափելիության մասին, որոնք չեն կարող չանհանգստացնել։
Ընդ որում, նա ընդգծել է, որ իրավիճակը թույլ չի տալիս անգործության մատնվել, և օրինակ է բերել Մեծ Հայրենական պատերազմին նախորդած իրադարձությունները:
«Ես ելնում եմ այն բանից, որ այդ սխալները չպետք է կրկնենք։ Եվ որպեսզի մեզ հասկանան, գուցե վախենան, մենք պետք է դա ցույց տանք։ Մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման: Հասկացեք ՝ բանը մեզանում չէ ։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ 1812 թվականի Հայրենական պատերազմում, Առաջին համաշխարհային, Հայրենական Մեծ պատերազմում, կոպիտ ասած, մենք ոչ ոքի պետք չենք, դուք գիտեք, թե ինչ է նրանց պետք»,- նշել է Լուկաշենկոն ։
Բելառուսի իշխանությունները նշում են, որ վերջին ամիսներին հանրապետության արևմտյան սահմաններում, ինչպես նաև Ուկրաինայի սահմանամերձ տարածքներում նկատվում է ռազմական կոնտինգենտի և տեխնիկայի կենտրոնացում: