Տեսանյութ.Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը          Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ       Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա    

25 հուն 2022 18:09

Տեսանյութ․Զելենսկին կրկին ուղերձով դիմել է ազգին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին հաղորդագրությունների ֆոնին նոր տեսաուղերձ է ձայնագրել։ Նա հայտարարել է, որ երկրում իրավիճակը գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ և հասարակության մեջ խուճապի պատճառներ չկան: Երկրի ղեկավարը նաև վստահեցրել է, որ էներգետիկ ոլորտում և կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը ևս վերահսկողության տակ է:
 
«Իրավիճակն Արևելքում ամեն ինչ վերահսկողության տակ է, խուճապի հիմքեր չկան։ Ջեռուցման սեզոնը հանգիստ կանցնի, գազի և ածխի պաշարները բավական են, և մենք շարունակում ենք ավելացնել դրանք»,- ասել է Զելենսկին ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստի արդյունքներով ազգին ուղղված տեսաուղերձում:

Ավելի վաղ նման ուղերձով Ուկրաինայի նախագահը հանդես էր եկել հունվարի 19-ին: Այդ ժամանակ նա քաղաքացիներին կոչ էր արել  հնդկացորեն չգնել, իսկ լրագրողներին՝ զանգվածային հիստերիայի միջոց չլինել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր