Մահացած կնոջ և իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել. հայտարարություն          Այս ռուս զույգը, իրենց շան հետ, շատ լավ փորձի աղբյուր էր.Մենք սեյսմիկ ռիկսով երկիր ենք, պետք է պատրաստ լինենք վատ սցենարներին       Տեսանյութ.Աղավնոյում և Բերձորում խառնաշփոթ է, իսկ Արցախով առքուվաճառքը շարունակվում է․ Հակոբյան    

26 հուն 2022 10:48

Բնական հյութերից պետք չէ հրաշքներ սպասել.Միֆեր հյութերի մասին, որոնց շատերը հավատում են

Շատերը մինչև օրս վստահ են, որ օրգանզմի համար հյութերի օգուտն անվիճելի է։ Արդյո՞ք իսկապես արժե լիարժեք նախաճաշը փոխարինել մի բաժակ բնական հյութով, և կարելի՞ է արդյոք այդ ըմպելիքի շնորհիվ ձեռք բերել երազանքի կազմվածքը՝ կարդացեք Sputnik Արմենիայի հոդվածում։
Բնական հյութերը, հատկապես՝ թարմ քամած, բավականին օգտակար են օրգանիզմի համար։ Սակայն դրանք օգտագործելիս, ինչպես և, ի դեպ, մյուս բոլոր դեպքերում, պետք է չափը պահպանել՝ առողջական խնդիրներից խուսափելու համար։ Եվ, առավել ևս, պետք չէ դրանցից հրաշքներ սպասել։
Միֆ 1․ Հյութերը օգտակար են քաղցած ժամանակ խմելու դեպքում
Մասնագետները ոչ մի դեպքում խորհուրդ չեն տալիս բնական հյութերը սոված ժամանակ խմել, և կարևոր չէ՝ խոսքը խանութի՞, թե՞ թարմ քամած հյութերի մասին է։
Բանն այն է, որ հյութը պարունակում է ամինաթթուներ, որոնք գրգռում են ստամոքսը, ինչը գաստրիտի և խոցի պատճառ է դառնում։ Բացի այդ, ցանկացած հյութ շաքար է պարունակում, որը շատ արագ ներծծվում է, ինչը կարող է արյան մեջ շաքարի կտրուկ բարձրացման պատճառ դառնալ։
Բացի այդ, հյութը չի կարող փոխարինել լիարժեք նախաճաշին։
Միֆ 2․ Հյութերն, անկասկած, օգնում են նիհարել
Կարելի է մեծ քանակությամբ հյութ խմել, բայց դա չի ստիպի ավելի քիչ ուտել մյուս մթերքներից։ Հյութերը չարաշահելով, դուք պարզապես կգերազանցեք կալորիաների օրական չափաբաժինը և օգուտի փոխարեն միայն վնաս կստանաք։
Մարդիկ հատկապես հաճույքով հավատում են այն բանին, որ թթու հյութերը (անանասի, նարնջի և գրեյպֆրուտի) այրում են ճարպը։ Բայց դա, մասնագետների կարծիքով, ամենևին էլ այդպես չէ։
Առողջ ապրելակերպի մասնագետ Լուիզա Փարքերը՝ Մեծ Բրիտանիայից, հետևելով իր հիվանդներին, պարզել է, որ հյութերի վրա հիմնված սննդակարգն անարդյունավետ է ավելորդ կիլոգրամների դեմ պայքարում: Այո, բանջարեղենային և մրգային հյութերի օգնությամբ կանայք կարող են կորցնել շաբաթական 2 կգ, իսկ տղամարդիկ՝ 4 կգ, բայց քաշը պակասում է ոչ թե ճարպի կուտակումների, այլ հեղուկի և մկանային զանգվածի հաշվին։
Միֆ 3․ Թարմ քամած հյութերը հակացուցումներ չունեն
Ֆրեշներն ու թարմ քամած հյութերն անկասկած օգուտ տալիս են օրգանիզմին։ Բայց սննդարար նյութերը, որոնց համար այդքան գովում են մրգերը, հիմնականում կեղևի մեջ են և հյութի մեջ չեն հայտնվում։ Փոխարենը դուք ստանում եք քաղցր ջուր՝ որոշակի քանակությամբ վիտամիններով, ոչ ավելին։
Պետք է հիշել նաև, որ ֆրեշը հարկավոր է խմել պատրաստելուց հետո 30-40 րոպեի ընթացքում, որպեսզի վիտամինները չհասցնեն քայքայվել, իսկ միկրոօրգանիզմները՝ բազմանալ։
Միֆ 4․ «Առանց շաքարի հյութ»
«Առանց շաքարի» հայտնի մակնշումը սպառողին մոլորեցնելու համար է։ Բոլոր հյութերն էլ արտադրվում են առանց շաքար ավելացնելու։ Սակայն դա չի նշանակում, որ դրանց մեջ շաքար չկա։
Նախ՝ ներկայումս գործող տերմինաբանությամբ բացառված է «շաքարով հյութ» բառակապակցությունը։ Եթե մրգահյութին շաքար են ավելացնում, այդ մթերքը նշվում է որպես «նեկտար»։
Երկրորդ՝ տուփով հյութերը պարունակում են մեծ քանակությամբ շաքար, քանի որ մրգային հյութը բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող արտադրանք է, որի հաճախակի օգտագործումը հանգեցնում է ավելորդ քաշի առաջացմանը: Այսպիսով, շաքարն առկա է ցանկացած հյութում: Նույնիսկ եթե պիտակին հակառակն է նշված։
Իսկ հիմա արժե մտածել՝ արդյո՞ք բնական հյութերի հաճախակի օգտագործումն օգուտ է բերում օրգանիզմին։
Միֆ 5․ Հյութը հագեցնում է ծարավը։
Այս խիստ տարածված կարծիքը նույնպես միֆ է։ Ծարավը կարող է հագեցնել միայն ջուրը, քանի որ սննդարար նյութերով՝ վիտամիններով, շաքարով, կալորիաներով հարուստ հյութերը մեր ստամոքսն ընկալում է որպես ուտելիք։
Իսկ, այ, ջրի օգուտը մարդու օրգանիզմի համար իսկապես անգնահատելի է, դրա պակասը հանգեցնում է կենսագործունեության բնական գործընթացների խախտման և առանձին օրգանների աշխատանքի ընդհատումների։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր