Փաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու 300.000 ադրբեջանցի          Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն որոշել է ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, ՍԱՏՄ-ն հերքում է       Տեսանյութ. Սա ընտրություն է Վարչաբենդի և Կոմիտասի, ազատության և ստրկության, եկեղեցի սարքողի և քանդողի միջև    

26 հուն 2022 11:34

ԱՄՆ-ը Մինսկին սպառնացել է, եթե թույլատրի իր տարածքն օգտագործվի Ուկրաինայի վրա հարձակման համար, պատասխան կստանա

Վաշինգտոնը տեղեկացրել է Մինսկին, որ վերջինս կբախվի արևմտյան երկրների արագ և վճռական պատասխանին, եթե թույլատրի, որ իր տարածքն օգտագործվի Ուկրաինայի վրա հարձակման համար։ Այս մասին ճեպազրույցում ասել է Պետդեպի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։


Փրայսի խոսքով՝ նման իրավիճակում ՆԱՏՕ-ն կարող է դիմել Բելառուսի հետ սահմանակից երկրներում դաշինքի ուժերի մեծացման քայլին։


Հունվարի 24-ին Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին հայտարարել էր զորքերի պատրաստության բարձրացման մասին՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր