Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

27 հուն 2022 20:02

Հայաստանում կցրտի, ձյուն կտեղա

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` հունվարի 27-ին, շրջանների զգալի մասում, 28-ի գիշերը և երեկոյան ժամերին, 29-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ:
Հունվարի 28-ի, 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան 2-5 մ/վ արագությամբ, հունվարի 30-31-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:
Երևան քաղաքում այսօր սպասվում է թույլ ձյուն, հունվարի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կլինի 0...+2, գիշերը` -4...-8 աստիճան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր