Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

27 հուն 2022 13:20

Ռուսական վեկտորը փոխարինել արևմտյանով, թուրքականով. Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում է Բոլթոնի առաջարկած «կարծրատիպերից»

ԱԺ «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է.


««Ստի ու մահվան» հեղափոխությունն՝ ընդդեմ «պատմական կարծրատիպերի»


Վերափոխելով հայտնի ձևակերպումը՝ կարող ենք հետևյալ բանաձևումը տալ 2018–ին ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններին․ «Հեղափոխությունն իրենք իրենց գլխին սարքում են վատ կառավարիչները, պլանավորում՝ դրսի ուժերը, իրականացնում՝ ներսի աբիժնիկ–անհայրենիքները, օգտվում՝ տականքները, հետևանքների համար վճարում՝ պետությունն ու ժողովուրդը»։


Կից նկարում Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախկին նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնն են՝ 2018–ի «ստի ու մահվան» հեղափոխությունից հետո։


Բոլթոնը Հայաստանում կոչ արեց «թավշյա» իշխանությանը հրաժարվել «պատմական կարծրատիպերից», այսինքն՝ հանձնել Արցախն Ադրբեջանին, մոռանալ Հայոց ցեղասպանության մասին, մտնել հակառուսական ու հակաիրանական կոալիցիայի մեջ, ռուսական վեկտորը փոխարինել արևմտյանով, ավելի կոնկրետ՝ թուրքականով։


Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում է այդ «կարծրատիպերից»։ Մեկնարկած  հայ–թուրք–ադրբեջանական ներկա, իբր, առանց նախապայմանների գործընթացն այդ հրաժարման ծրագրի շրջանակներում է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր