Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և շրջել թշնամության էջը          Երկար անկումից հետո դոլարն ու եվրոն թանկացան       Որևէ ծնողին մեկը մոտենա, բոլորիս հետ է գործ ունենալու,եթե 1 ժամից Գարիկ Գալեյանն ազատ չարձակվի, ապա բոլոր ծնողներով ներս են մտնելու շենք    

28 հուն 2022 21:02

Աշխարհում առաջին անգամ․ ռոբոտը վիրահատել է խոզին առանց մարդու օգնության

Ռոբոտը, որը մշակվել է Ջոնս Հոփքինսի համալսարանի մասնագետների կողմից, առանց մարդու օգնության խոզի աղիքների վրա կատարել է առաջին վիրահատությունը առանց մարդու օգնության։ Այս մասին ասվում է Science Robotics ամսագրում հրապարակված հոդվածում:

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ռոբոտները առաջին տարին չէ, որ վիրահատության մեջ օգտագործվում, սակայն մարդը վերահսկում է նրանց աշխատանքը։ Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականները, սակայն, որոշել են ստեղծել ռոբոտ, որը կարող է ինքնուրույն գործել։

STAR-ը (Smart Tissue Autonomous Robot) առաջին ռոբոտացված համակարգն է, որը կարող է պլանավորել, հարմարեցնել եւ կատարել փափուկ հյուսվածքների վիրահատություն՝ առանց մարդու միջամտության:

Ավելի վաղ փորձարկումների ժամանակ STAR ռոբոտը հաջողությամբ կատարել է մի շարք վիրաբուժական առաջադրանքներ՝ երբեմն գերազանցելով սովորական վիրաբույժին։ Այժմ ռոբոտը կարողացել է ցուցադրել լիովին ինքնուրույն գործողություն։

Փորձի ընթացքում ռոբոտը կատարել է խոզի բարակ աղիքի լապարոսկոպիկ անաստոմոզ, որը կարող է պահանջվել աղիքի մի մասի հեռացումից հետո, օրինակ՝ ուռուցքի պատճառով։ Սա բարդ վիրահատություն է, որի ժամանակ կարեւոր է բացեր չթողնել կարի հատվածում, հակառակ դեպքում աղիքի պարունակությունը կթափվի որովայնի խոռոչ։

Փափուկ հյուսվածքների հետ աշխատելը դժվար է ցանկացած վիրաբույժի համար, սակայն ռոբոտը հաջողությամբ հաղթահարել է աղիքային անաստոմոզը չորս խոզերի մոտ: Եվ նա ավելի ճշգրիտ եւ հետեւողական է կատարել վիրահատություն, քան վիրաբույժները:

Գիտնականների կարծիքով՝ նման առաջադրանքներ կատարելու համար կարեւոր է օպտիմալացնել վիրաբուժական գործիքները ռոբոտի կողմից օգտագործելու համար, եւ համակարգը համալրել տեսախցիկներով, որը թույլ կտա ռոբոտին առանց սխալների վիզուալացնել վիրահատության վայրը:

Վիրահատության ծրագրի մշակման գործում մեծ դեր են ունեցել ծրագրավորողները։
Գիտնականների կարծիքով՝ տեսանելի ապագայում ռոբոտները կպահպանեն վիրաբուժության օգնականի պաշտոնները եւ ամբողջությամբ չեն ստանձնի մասնագետի գործառույթները։ Այնուամենայնիվ, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ռոբոտների գործառնությունը կարող է զգալիորեն ընդլայնվել՝ նրանց վստահելով բավական բարդ գործողություններ։ Գիտնականներն առաջարկում են օգտագործել ռոբոտացված համակարգեր, որտեղ հնարավոր չէ պացիենտին վիրահատել հիվանդանոցային պայմաններում, օրինակ՝ հիվանդանոց տանող ճանապարհին շտապ վիրահատությունների համար:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր