Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

28 հուն 2022 12:13

«Ռուսաստանի անշարժ գույքի արքաների» շարքում 2-րդ տեղում Սամվել Կարապետյանն է.Forbes

Forbes ամսագիրը հրապարակել է «Ռուսաստանի անշարժ գույքի արքաներ-2022» վարկանիշային աղյուսակը։

Նշվում է, որ համաճարակի երկրորդ տարին այնքան էլ վատ չէր անշարժ գույքի շուկայի համար, որքան 2020թ, սակայն շուկան չի վերադարձել 2019 թվականի ցուցանիշներին։

Ցանկում առաջին տեղը մի քանի տարի շարունակ զբաղեցնում է Գոդ Նիսանովի և Զարախ Իլիևի «Կիևյան հրապարակ» ընկերությունների խումբը: Այն ՌԴ-ում կոմերցիոն անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերից մեկն է։ Ընկերության խոշորագույն օբյեկտներից են «Ֆուդ Սիթի» սննդի մեծածախ և մանրածախ կենտրոնը, «Եվրոպեյսկի» առևտրի և զվարճանքի համալիրը: Ընկերության եկամուտը 2021-ն կազմել է 1,65 մլրդ դոլար (2020-ին` 1,28 մլրդ):

Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում հայազգի գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբն է, որի վարձակալության եկամուտը, ըստ հրապարակման, 2021 թվականին կազմել է 615 միլիոն դոլար (2020 թվականին՝ 585 միլիոն դոլար)։

«Տաշիր»-ի եկամուտը 2021 թվականին կազմել է 195,3 միլիարդ ռուբլի։ Սա ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են զարգացումը, էներգետիկան, բժշկությունը, սնունդը և այլն:

Առաջատարների եռյակը եզրափակում է Միխայիլ և Սաիտ-Սալամ Գուցերիևների «Սաֆմար»-ը: Խմբի եկամուտը 2021 թ-ին կազմել է 510 մլն դոլար։

«Սաֆմար»-ին են պատկանում Moscow Mariott Grand և «Նացիոնալ» հյուրանոցները, Kaleidoscope առևտրի կենտրոնը, ինչպես նաև` գրեթե մեկուկես միլիոն քառակուսի մետր պահեստային տարածք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր