Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և շրջել թշնամության էջը          Երկար անկումից հետո դոլարն ու եվրոն թանկացան       Որևէ ծնողին մեկը մոտենա, բոլորիս հետ է գործ ունենալու,եթե 1 ժամից Գարիկ Գալեյանն ազատ չարձակվի, ապա բոլոր ծնողներով ներս են մտնելու շենք    

29 հուն 2022 11:00

Տեսանյութ. Թուրքիան ուզում է տետ ա տետ խոսել Հայաստանի հետ, ինչը մեզ էլ ձեռնտու է, միջնորդի կարիք չկա

AD TV «Հարցազրույցի» տաղավարում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ շատ փոփոխություններ ու շատ արագ են կատարվում, թե աշխարհում, թե տարածաշրջանում։
«Ղարաբաղյան պատերազմը, որը բավականին մեծ ազդեցություն թողեց նաև այլ ռեգիոններում զարգացումների վրա, ոգևորվեցին Թուրքիան, Ադրբեջանը։ Դա փոխում է պատկերն աշխարհի, հետո Ռուսաստանի բարդ քաղաքականությունը բերում է նրան, որ ավելի արագ պետք է արձագանքես։ Ես չեմ բացառում, որ սկզբից նույնիսկ Ռուսաստանը շահագրգռված էր, որ Թուրքիան Հայաստանի հետ միասին սկսի ինչ-որ պրոցես։ Դա է պատճառը, որ դա բավական արագ զարգանում է։ Բայց ես տեսնում եմ, որ Թուրքիան ուզում է տետ ա տետ խոսել Հայաստանի հետ, ինչը մեզ էլ ձեռնտու է։ Գիտեք, միջնորդը միշտ ուզում է իր շահը առաջ տանել ու հայ ժողովրդի պատմությունն այս վերջին հարյուր տարվա ցույց է տալիս, որ ռուսական միջնորդությունը մեր Թուրքիայի հետ հարցերում բավական թանկ է նստում հայ ժողովրդի վրա՝ մեր տարածքներով ենք, կոպիտ ասած մուծվում։ Դրա համար, ես կարծում եմ, որ Հայաստանը կլինի Անթալիայի այդ հայտնի ֆորումում»,-ասաց Գրիգորյանը։


Քաղաքագետը նշում է, որ իր կարծիքով Թուրքիան փորձում է առանց միջնորդի Հայաստանի հեր հարաբերվել ու Ռուսաստանը կարող է զղջալ՝ հայ-թուրքական հարաբերությունները խթանելու մտադրության համար, քանի որ նախօրեին Թուրքիան հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում իր պարտավորությունները Թուրքիան կիրականացնի՝ Ուկրաինայի դեմ հարձակման պարագայում։


Գրիգորյանը նշում է, որ մեկ կամ երկու տարի հետո մենք ավելի լավ վիճակում չենք լինի և պետք է լինել ռեալիստ։
«Հիմա մենք միայնակ ենք, մոտ ժամանականերս ոչ մի իրավիճակի լավացում չի լինի ուժային ոլորտում, կարող է տնտեսական այլ ոլորտում մի քիչ խելքի գանք, բայց ուժային ոլորտում բանակը խելքի բերելու, ոտքի հանելու համար տարիներ են պետք գալու։ Ուրեմն պետք է ռեալիստ լինենք։ Ռեալությունը թելադրում է, քանի որ մենք մնացինք մենակ, առանց դաշնակիցների՝ աշխատել Թուրքիայի և Արդբեջանի հետ։ Այո, նրանք պահանջներ կդնեն»,-ասաց Գրիգորյանը։


Նա հավելեց, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները ավելի ձեռնտու են Թուրքիայի համար։
«Այսօրվա իշխանությունները հասկանում են իրավիճակը, այսօրվա իշխանությունները այդ պրիմիտիվ հայրենասեր իշխանություններ չեն»,-ասաց Գրիգորյանը։


Քաղաքագետը Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տալիս Ռուսստանին երբեմն «ատամներ ցույց» տալ, այն դեպքում, երբ Ալիևը հակառակվում է Ռուսաստանին, Հայաստանի իշխանություններն էլ երբեմն պետք է ոչ ասեն Ռուսաստանին, ինչը Ռուսաստանը կհարգի։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր