Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

29 հուն 2022 13:10

Տեսանյութ.Թուրքերի տեխնիկան եկել, աշխատում է, ՊՆ-ից ասում են` իրենց վարչական տարածքն ա.Դրանք առաջ կգան, բայց հետ չեն գա

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Գեղարքունիք այցի ժամանակ հանդիպել է սահմանամերձ Նորաբակ համայնքի բնակիչներին, որոնք պատմել են իրենց խնդիրների և ոտնահարված իրավունքների մասին:

«Թշնամուն դեմ դիմաց կանգնած Նորաբակ համայնքի բնակիչներն իրենք են պատմում իրենց խնդիրների եւ իրավունքների ոտնահարման մասին.

Խախտված է նրանց անվտանգ եւ բնականոն կյանքը. ցավալի է, բայց փաստ, որ Կառավարությունը կենսական խնդիրների կարգավորման ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկում , որի հետևանքով սահմանամերձ համայնքներում տիրող տրամադրությունները, ինչ խոսք, խորը մտահոգության տեղիք են տալիս, - գրել է պատգամավորը:
Բնակիչներից մեկը նշեց, թե իրենց խոտհարքերի 80 տոկոսն ադրբեջանցիների մոտ է, գյուղատնտեսական աշխատանքներ չեն կարողանում կատարել։ «Ինձ ասում ա՝ առաջ մի արի, ինչ անեմ, առաջ գնամ, խփի՞»,-նշեց նա։

Մի բնակիչ ասաց, որ 6 հեկտար խոտհարք ունի, 4 հեկտար էլ վարելահող, բայց ոչինչ չի ցանել այդ 4 հեկտարում, որովհետև հնձելը խնդիր կարող է լինել

Նորաբակցիներից մեկն էլ հավելեց․«9 կմ է այստեղից մինչև սահման, 3 կիլոմետրը մերն է, 6-ն իրենց ձեռքում է, պատկերացրեք՝ ինչքան են իջել։ Էս տարի կրակեցին տրակտորի վրա, չկպավ»։

Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանն էլ ընդգծեց, որ դրանք հենց Նորաբակի վարչական տարածքներն են, Քարվաճառինը չեն եղել, որ հիմա կարողանան ադրբեջանցիներն զբազեցնել։ «Այդքան բարձրաձայնում ենք խնդիրները, դեռ որոշ պաշտոնյաներ ուզում են համոզել, որ դրանք նրանց տարածքներն են, ճիշտ տեղում են կանգնել»,-ասաց նա։

Բնակիչների տեղեկացմամբ՝ խմելու և ոռոգման ջրի խնդիր էլ է առաջացել։ «Խմելու ջրի աղբյուրներում ջուր չկա, ժամանակ կա, Վարդենիսից ենք խմելու ջուր բերում, կապտաժները թուրքերի մոտ են, փակված են, չենք կարողանում բացել»,-ասաց բնակիչներից մեկը։

Մեկ այլ նորաբակցու խոսքով էլ՝ խնդիրների բարձրաձայնումն արդյունք չի տալիս։ «Երևան ես գնում, ասում են՝ մեզ Վարդենիսը պե՞տք է։ Թող գան մի օր այստեղ մնան, իմանան՝ պե՞տք է, թե՞ պետք չի»,-ասաց նա՝ հավելելով, որ բնակիչները հաճախ նաև կրակոցների ձայներ են լսում։

Նորաբակցիները նշեցին, որ ադրբեջանական ԶՈւ-ն այդ սահմանին ակտիվ ամրաշինական աշխատանքներ է կատարում։

«Առաջ են եկել թուրքերը, տեխնիկայով աշխատում են, մարզպետարանից ասում են՝ դիմել ենք ՊՆ, ճիշտ է՝ տեխնիկան աշխատում է, բայց իրենց վարչական տարածքն է։ Ես էլ ասում եմ՝ 1988 թվականից այստեղ եմ ապրել, սար ենք գնացել, սահմանը սարից հեռու է։ Հույս չկա, դրանք հետ գնացողը չեն, դեռ առաջ կգան։ Սա երկի՞ր է դառնում, մենք էլ կթողնենք, կգնանք երկրից»,-ասացին բնակիչները։
Մանրամասները` տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր