Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է          Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա       «Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել    

29 հուն 2022 14:10

Ռուսաստանի հայերի միությունը հետաքննություն կսկսի սադրիչների դեմ.«Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունը Մոսկվայում անցավ առանց էքսցեսների

Մոսկվայում «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունն անցել է առանց էքսցեսների: Մարկովի և նրա նմանների հնչեցրած մնացած բոլոր վարկածները իրենց խավիարի հովանավորների անկատար երազանքն են։ Այս մասին ասված է Ռուսաստանի հայերի միության(ՌԳՄ) հայտարարության մեջ։


Մի շարք լրատվամիջոցներ նախօրեին հրապարակել էին տեղեկատվություն այն մասին, թե իբր ՌԴ ոստիկանությունն ընդհատել է «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունը։


ՌՀՄ մամուլի ծառայության հաղորդագրությունն առանց փոփոխության ներկայացնում ենք ստորև.


«1. ՌՀՄ Երիտասարդական կենտրոնում «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի հաջող ցուցադրության շուրջ կրքերի արհեստական բորբոքումը վկայում է այն մասին, որ մի շարք ռուսաստանյան լրատվամիջոցների և պետական պաշտոնյաների վարքագիծը թելադրված է դրսից՝ մի երկրից, որի պաշտոնական ազգային հերոսներն են Ռասուլզադեն, Վերմախտի ադրբեջանական լեգեոնի հրամանատարը, որը Հայրենական մեծ պատերազմում կռվել է Կարմիր բանակի դեմ Լեհաստանում, ինչպես նաև ադրբեջանցի սպա Սաֆարովը, որը Բուդապեշտում  ՆԱՏՕ-ի ծրագրով սովորելիս 2004 թ. կացնով սպանել է խաղաղ քնած հային:


2. Ընդհանուր առմամբ ՏՀՄ-ում ֆիլմի ցուցադրության սովորական իրադարձության շուրջ կրքերը լարվեցին հունվարի 28-ին ռուսական մի շարք լրատվամիջոցների հրապարակումներով՝ հիստերիկորեն ու լկտիաբար փորձելով մեզ «ֆաշիզմի ջատագովներ» և այլ անհեթեթ որակումներ տալ։ Մեր իրավաբանական բաժինն արդեն զբաղվում է այդ դեպքերով։


3. Բայց կցանկանայինք հրապարակայնորեն հարցնել, թե որտե՞ղ էին այս բոլոր կերպարները, երբ տասնամյակներ շարունակ ՀՍՀ-ն ամեն տարի «Տարբեր ճակատագրեր՝ մեկ հաղթանակ» խորագրով ֆորումների շրջանակում փորձագետների, վետերանների, հաղթանակ կերտած հրամանատարների ժառանգների մասնակցությամբ հարյուրավոր միջոցառումներ էր անցկացնում՝ ուղղված Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին աջակցմանը և մեծարելուն, այդ մասին գրքերի հրատարակմանը։


4. Ըստ երևույթին, որտեղ սև խավիար չի բաժանվում, ձեզ՝ ոչ հարգելի պարոնայք, այդ միջոցառումը չի հետաքրքրում։


5. Բայց, հանուն խավիարի, դուք պատրաստ եք աջակցել ցանկացածին, օրինակ՝ նստել ադրբեջանական համայնքի կողմից կազմակերպված հիշատակի երեկոյին ռուսական պետական հաստատությունում՝ MDN-ում և փառաբանել ֆաշիստ կամակատար Ռասուլզադեին, ով հրաման է տվել գնդակահարել խորհրդային զինվորին: Իսկ վաղը խավիարի գերդոզավորումից արբեցած դուք կսկսեք Ռուսաստանում առաջ տանել, օրինակ՝ Իլհամ Ալիևի գիծը, ով Ղրիմը համարում է ուկրաինական։ Իսկ ի՞նչ կասեք վաղը չէ մյուս օրը…


6. Ռուսաստանի հայերի միությունը հետաքննություն կսկսի բոլոր այն սադրիչների դեմ, որոնք փորձել են, օգտագործելով ՌՀՄ ԵՄ-ում ֆիլմի ցուցադրության թեման, նսեմացնելու մեր կազմակերպությունը, պղծելու մեր հերոս նախնիների բարի անունը, որոնք ԽՍՀՄ ժողովուրդների կողքին հաղթանակ տարան ֆաշիզմի դեմ։


7. Միևնույն ժամանակ, մենք չափազանց վտանգավոր ենք համարում տեսնել անընդհատ աճող այն միտումը, երբ Ռուսաստանում իրականում գոյություն ունի օտարերկրյա հետախուզական ցանց, որը պատրաստ է ցանկացած պահի միանալ ցանկացած «պատվերի»՝ նույն եռանդով գործելով և՛ մեր դեմ՝ որպես կազմակերպության, և՛ մեր պետության՝ Ռուսաստանի Դաշնության դեմ։


8. Ինչ վերաբերում է Գարեգին Նժդեհին, ապա նրա անվան շուրջ շահարկումները դադարեցնելու համար, երեք տարի առաջ Ռուսաստանի հայերի միությունը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Փաշինյանին՝ առաջարկելով պետական  մակարդակով նախաձեռնել ռուս-հայկական հանձնաժողովի ձևավորում՝ Գարեգին Նժդեհի համբավը պաշտպանելու համար: Այն թույլ կտար մուտք գործել ռուսական համապատասխան արխիվներ և հասնել ճշմարտության: Ի պատասխան՝ մեզ՝ որպես հասարակական կազմակերպության, խորհուրդ տվեցին չխառնվել այս գործին, քանի որ, իբր, «այդ հարցով արդեն իսկ զբաղվում են իշխանության ամենաբարձր մակարդակով»։


9. Համոզված ենք, որ պարոն Մարկովին և նրա նմաններին, որոնք կեցվածք են ընդունում, թե ոչինչ չեն լսել Նժդեի իրական կյանքի և գործունեության մասին, որը ի տարբերություն նրանց սիրել է իր ժողովուրդը, այդ պատասխանը դուր կգար: Ի դեպ, Ռուսական կայսրությանը ծառայելու համար Նժդեհը արժանացել է երկու Սբ. Գեորգիի խաչերի և Սուրբ Վլադիմիր և Սուրբ Աննա պատվո նշանի:


Հարկ է հիշեցնել, որ 1948 թվականին Նժդեհը դատապարտվել է ՌԽՖՍՀ Քրեական օրենսգրքի չորս հոդվածով, և դրանցից ոչ մեկը չի վերաբերում նացիստների հետ համագործակցությանը։


1948 թ. ապրիլի 24-ի մեղադրական դատավճիռը կայացրել է ոչ թե դատարանը, այլ ՊԱԿ-ի հատուկ ժողովը՝ 1920 թվականին հակահեղափոխական գործունեության համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր