Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

29 հուն 2022 20:10

Տաշքենդում կինը 3-ամյա դստերը նետել է արջի վանդակը.Կենդանին չի դիպել աղջկան, մոտեցել է, հոտ քաշել և հեռացել

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ուրբաթ օրը՝ հունվարի 28-ին, կենդանաբանական այգի այցելության ժամանակ մայրն իր երեք տարեկան դստերը գցել է կովկասյան գորշ արջի վանդակը,- հայտնում է այգու մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է, դեպքը տեղի է ունեցել ժամը 12-ի սահմաններում՝ բազմաթիվ այցելուների աչքի առաջ։

«Կովկասյան գորշ արջ Զուզուն, պառկած իր վանդակում, հետևել է կնոջ գործողություններին, ով աղջկան նետել է մետաղյա ցանկապատի վրայով»:

Կենդանին չի դիպել աղջկան, մոտեցել է, հոտ քաշել և հեռացել։ Դրանից հետո Զուզուին ներս են տարել, իսկ աղջկան դուրս են բերել վանդակից և հանձնել կենդանաբանական այգում աշխատող բուժքրոջը։

«Աղջիկը տուժել է միայն գրեթե 5 մետր բարձրությունից ընկնելուց, այլ ոչ թե գիշատչի ատամներից։ Նախնական զննության ժամանակ, բացի կապտուկներից, նրա մոտ տեսանելի լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել»,-նշել է բուժքույրը:

Իրավապահները քրեական գործ են հարուցել: Կնոջ արարքի շարժառիթներն անհայտ են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր