Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում          Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

31 հուն 2022 11:54

Առանց Ցեղասպանությունից հրաժարվելու Հայաստանի հետ չպետք է հարաբերություններ հաստատել. թուրք կուսակցապետ

Թուրքիայի «Ճշմարիտ ուղի» կուսակցության նախագահ Չեթին Օզաչըքգյոզը հայ–թուրքական հարաբերությունների հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել։

Թուրքական Anadolugazete–ի փոխանցմամբ՝ «Ճշմարիտ ուղի» կուսակցության  Չեթին Օզաչըքգյուզը նշել է, թե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստության մեջ է։

Նա պնդել է, թե առանց Հայաստանի կողմից Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելը Թուրքիայի հայրենասիրությանը դեմ է, եւ Թուրքիայի ԱԳՆ–ը պետք է սա լավ քննարկի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր