Բժիշկները անոմալիաներ են հայտնաբերել COVID-19-ից ապաքինվածների թոքերի կառուցվածքում
![](https://www.shantnews.am/wp-content/uploads/2021/10/Untitled-121-1536x864.png)
Ինչպես գրում է The Guardian-ը, որոշ պացիենտների մոտ COVID-19-ից հետո դժվարացել է արյամբ գազերի անցանելիությունը։ Փոփոխություններն օրգանիզմում դժվարացնում են թթվածնի մատակարարումն արյանը։
Այս պաթոլոգիան պարզելու գործում բժիշկներին օգնել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան։ Կամավորներին փորձի ժամանակ խնդրել են շնչել թթվածնի եւ քսենոնի խառնուրդ, քանի որ հատուկ նախապատրաստումից հետո այդ գազը կարելի է տարբերել տոմոգրաֆում եւ հետեւել օրգանների աշխատանքին։
«Սա իսկապես ենթադրում է, որ վիրուսը առաջ է բերում ինչ-որ կայուն անոմալիաներ թոքերի միկրոկառուցվածքում կամ թոքերի անոթային ցանցում»,- նշել է հետազոտության համահեղինակ Էմիլի Ֆրեյզերը։
Գիտնականները ծրագրում են պարզել, թե որքան հաճախ են հանդիպում հայտնաբերված պաթոլոգիաները, ինչով են դրանք պայմանավորված եւ ինչ երկարաժամկետ հետեւանքներ կարող են ունենալ։