ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

31 հուն 2022 13:29

Հաշվի առնելով բոլոր չափանիշները՝ ես կարող եմ առաջադրվել. Վահագն Խաչատրյանը նախագահի թեկնածու լինելու մասին

«Քանի որ այս պահին դեռևս չկա Ազգային ժողովի նախագահի որոշում, որով դադարեցվում են Հանրապետության գործող նախագահի  լիազորությունները, այդ խոսակցությունը  պետք է տեղի ունենան վաղը»,- լրագրողների հետ զրույցում ասաց բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու առաջարկ ստացե՞լ է։

Նա նշեց, որ գեղեցիկ չի լինի այսօր որևէ մեկնաբանություն անել, նաև մարդը դեռևս հնարավորություն ունի, կարող է դիմումը հետ վերցնել։

Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, որ իր թեկնածությունն է ներկայացնելու ՔՊ-ն նախագահի պաշտոնում, Վ.Խաչատրյանն ասաց. «Տեսականորեն պետք է շրջանառվել՝ հաշվի առնելով բոլոր չափանիշները՝ 40 տարեկանից բարձր, Հայաստանի քաղաքացի, ճանապարհ անցած մարդ, նաև այսօրվա նախարար։ Այդ պայմաններում ոնց որ թե կարելի է ենթադրել, որ կարող եմ  հայտնվել այդ ցուցակում, նաև որպես  այսօրվա կառավարության անդամ, քաղաքական թիմի անդամ, ես կարող եմ առաջադրվել»։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանից առաջարկ ստացե՞լ է, պատասխանեց. «Այդ խոսակցությունը  դեռևս չի եղել»։

Թե ո՞ր պաշտոնում ավելի շատ օգուտ կտա երկրին՝ նախագահի՞, թե՞ նախարարի, Վ. Խաչատրյանն արձագանքեց. «Բարդ հարց եք տալիս։ Այն պաշտոնում, որտեղ գտնվում եմ, այս 6 ամսում ես ինձ բավականին լավ եմ զգում, որովհետև տեսնում եմ հեռանկարները»։

Նա նշեց, որ իր համար անակնկալ էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց. «Դրանից առաջ իմ մտքով էլ չէր կարող անցնել երբևէ, որ կարող եմ դառնալ այդ պաշտոնի մասին գոնե մտածող մարդ: Ես իմ գործն անում էի, գործս շատ էր»:

Վ.Խաչատրյանն ասաց, որ 2017 թ. ընտրություններից հետո իր կուսակցական գործունեությունը դադարեցրել է, իրեն համարում է  ոչ կուսակցական։

Հարցին՝ կարևո՞ր է, որ իրեն ընդդիմություն էլ ընտրի նախագահի պաշտոնում, նա պատասխանեց, որ ցանկացածի համար կարևոր է։

Հարցին կապված «Հետք»-ի հրապարակման հետ,  ըստ որի Արամի 3 հասցեում գտնվող շենքը նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի օրոք ջրի գնով վաճառել են Սուքիասյաններին, նա նշեց. «Այստեղ քիչ մարդ կլինի, որ հիշի այն շենքը, որը վերակառուցվել է, դարձել  Երևանի ամենագեղեցիկ շենքերից մեկը։ Ես եմ խնդրողը եղել, որ առնեն և միայն իրեն չէ, շատերին եմ խնդրել, արձագանքողները քիչ են եղել։

1993, 94, 95 թվականներին Երևանում ներդրում անողների թիվն անսահման փոքր էր, զրո»։

Լրագրողի դիտարկմանը՝ հաջող գործարք էր Սուքիասյանի համար, նա արձագանքեց. «Սուքիասյանների համա՞ր։ Շատերի համար կարող են հաջող գործարքներ լինեն՝ 100 տարի առաջ նման գույք ձեռք բերած լինեն կամ կառուցած, հիմա տնտեսական  իրավիճակն այնպիսին լինի, որ դա հաջող լինի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր