Հրդեհ է բռնկվել Թումանյան փողոցում կայանված «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայում          Ամերիկյան զինnւժը բերված է 100 տոկոսանոց պատրաստվածության, վերջնական որոշումը Թրամփինն է, սակայն նա դեռևս հապաղում է       Ներգաղթային վիզայի դիմորդները ԱՄՆ դեսպանության կողմից հավատարմագրված բժշկի կողմից, պետք է անցնեն բժշկական հետազոտություն    

01 փետ 2022 20:12

Այժմ ՈՒկրաինան ՆԱՏՕ-ի շնորհիվ ունի մեծ բանակ՝ ավելի լավ պատրաստված, ավելի լավ կառավարվող.Ստոլտենբերգ.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գնահատել է ուկրաինական բանակի մարտունակությունը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Նրա կարծիքով՝ այսօր ուկրաինական բանակն ավելի լավ է պատրաստված, քան 2014 թվականին, այդ թվում՝ դաշինքի շնորհիվ։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն տարբեր ձևերով պատրաստել և աջակցել է Ուկրաինայի զինված ուժերին։ «Այժմ դա մեծ բանակ է՝ ավելի լավ պատրաստված, ավելի լավ կառավարվող»,- հավելել է նա:

ՆԱՏՕ-ի առանձին երկրների կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը վերջին օրերին զգալիորեն աճել է։ Մասնավորապես, հունվարի 25-ին ԱՄՆ-ից սպառազինության երրորդ խմբաքանակն է հասել Կիև։ Ուկրաինայի զինված ուժերը ստացել են M141 Bunker Defeat Munition ձեռքի նռնականետեր և Javelin հակատանկային հրթիռային համալիրներ։ Բրիտանիան իր հերթին հակատանկային զենք է տրամադրել Ուկրաինայի ԶՈւ-ին և արդեն սկսել է ուկրաինացի զինվորականների՝  զինատեսակների գործածության ուսուցումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր