Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

01 փետ 2022 15:43

Տեսանյութ.Թուրքերն Ապարանում 3-4 հազար դոլարանոց տները 15-20 հազարով առնում են, ու հայերը մեծ հաճույքով, վստահ, որ խաբել են էշ թուրքերին, տները ծախում են , գնում

«Թուրքերն Ապարանում 3-4 հազար դոլարանոց տները 15-20 հազարով առնում են, ու հայերը մեծ հաճույքով, վստահ, որ խաբել են էշ թուրքերին, տները ծախում են, գնում Ռուսաստան՝ գաջ քաշելու»,- այսօր՝ ասուլիսի ժամանակ, հայտարարեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։
«Իսկ մենք չունենք ԱԱԾ, որը կզբաղվի այդ հարցերով և կկանխի նման երևույթները»,- նշեց նա։
***
Միջազգայնագետի խոսքով՝ Իլհամ Ալիևը տարիներ շարունակ ծնկի է եկած եղել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի առաջ և բանակցային ողջ գործընթացն միտված է եղել հիմնահարցի խաղաղ ճանապարհով լուծմանը, տարածաշրջանում խաղաղության երաշխիքների ստեղծմանը, Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցմանը և դրա իրավականորեն ամրապնդմանը:

Ադիբեկյանը նշեց, որ նախկինում եղել է բանակցային գործընթաց, որում եթե նույնիսկ առաջընթաց չի արձանագրվել, բայց պատերազմ չի եղել, տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ու անսասան սահմաններ են եղել, եղել է Արցախ, որը մտածում էր տնտեսական հարցեի մասին, իսկ հիմա վերջինս լուծում է միայն  գոյատևման խնդիրը:

«Այսօր այս ամենից զրկված ենք և Փաշինյանը փորձում է իր սեփական ձախողումները բարդել Սերժ Սարգսյանի վրա և իրեն բնորոշ մանիպուլյատիվ միջոցներով փորձում է ցույց տալ, թե ինչ սարսափելի ժառանգություն է թողել Սարգսյանը և այդ ամբողջ բանակցային գործընթացն այնքան իրեն դուր չեկավ, որ նա որոշեց հրաժարվել դրանից և իրենն անել, որի արդյունքում ունենք այօրվա իրավիճակը»,-նկատեց միջազգայնագետը:

Նրա խոսքով՝ այս իրավիճակը Նիկոլ Փաշինյանի համար լավ է, քանի որ նրա ընտանիքի ֆինանսական վիճակը լավացել է և նա շատ գոհ է տեղի ունեցածից:

«Մարդ եկավ քանդեց ամեն ինչ, ոչինչ չկառուցեց ու չի էլ պատրաստվում կառուցել, մի բան էլ իր վանդալիզմի արդյուքները փորձում է վերագրել մարդկանց, որոնք տարիներ շարունակ կառուցել են»,-ասաց Ադիբեկյանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր