«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

02 փետ 2022 12:16

Կեղծ հերքումներ մի տարածեք

Երեկ մենք «Հրապարակ» թերթում եւ hraparak.am կայքում հրապարակում ունեինք․

«Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը շարունակում է հետաքրքրել հանրությանը: Մեզ նոր տեղեկություններ են հայտնի դարձել՝ այս թեմայի հետ կապված: Պարզվում է` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որի հիմնական գործառույթը «բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների, ինչպես նաեւ էթիկայի կանոնների, իրավիճակային շահերի բախման կարգավորումների պահպանմանը հետեւելն է եւ եկամուտների հայտարարագրերը ստուգելն ու վերլուծելը», դեռեւս ամիսներ առաջ սկսել է ուսումնասիրել Արմեն Սարգսյանի ունեցվածքը եւ մասնավորապես «Հետքի» հրապարակումը՝ «Նախագահ Սարգսյանին փոխկապակցված ընկերությունը 7.5 մլն եվրոյով գույք է գնել Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտ», որտեղ շոշափվում են նախագահի քրոջ՝ բժիշկ Կարինե Սարգսյանի, ու դստեր՝ Տաթեւիկ Սարգսյանի անունները: Սակայն այս գործով որեւէ շոշափելի հիմքեր չեն գտել` վարույթ սկսելու: Այդ ուսումնասիրությունները չավարտված` շվեյցարական մի ընկերությունից հանձնաժողովը հարցում է ստացել, որով հետաքրքրվել են` արդյո՞ք ՀՀ նախագահը Հայաստանում հայտարարագրե՞լ է Շվեյցարիայում առկա գույքն ու դրամական միջոցները: Հանձնաժողովը գրությամբ դիմել է նախագահի աշխատակազմին` պարզաբանում ստանալու, պատասխան չի ստացել, իսկ մի քանի օր անց Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել»:

Մեր հրապարակմանն արձագանքել է նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրած Արմեն Սարգսյանը` գրելով.

«Ի պատասխան որոշ ԶԼՄ-ների հրապարակումների՝ հայտնում ենք, որ
Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը սպառիչ պատասխանել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած հարցերին և տրամադրել համապատասխան տեղեկություններ: Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում երբեք անշարժ գույք չի ունեցել և չունի: 
 Հետևաբար, այս թեմայով հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը և հասարակությանը մոլորեցնելու նպատակ են հետապնդում»:

Մենք կրկին փորձեցինք ստուգել մեր տեղեկատվության իսկությունը, մեզ վստահեցրին, որ Հակակոռուպցիոն հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եկամուտների հայտարարագրերը, դրանցում առկա անհամապատասխանությունները եւ արտերկրում ունեցած գույքի ու դրամական միջոցների մասին տեղեկատվությունը, մասնավորապես` «Հետքի» հրապարակումներն են առիթ հանդիսացել:

Ավելին` պաշտոնն ավարտելու դրությամբ նա նոր հայտարարագիր է ներկայացնելու եւ դա եւս համադրվելու է հին հայտարարագրերի հետ: Ֆրանսիայում առկա գույքն ու շվեյցարական բանկերում առկա դրամական միջոցները եւս քննության առարկա են դառնալու, բնականաբար: Մեկ ճշտում արեցին մեր հրապարակման հետ կապված` «ուսումնասիրությունները չեն ավարտվել եւ եզրակացությունը, որ «շոշափելի հիմքեր չեն գտել` վարույթ սկսելու համար» խիստ վաղաժամ է, քանի որ այն դեռ շարունակվում է»:

Ստիպված ենք փաստել, որ իր նորաբաց ֆեյսբուքյան էջով «պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, արտակարգ և լիազոր դեսպան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Արմեն Սարգսյանն», ըստ էության կեղծ հերքում է տարածում՝ գուցե փորձելով կանխորոշել Հանձնաժողովի ուսումնասիրությունների ելքը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ 

«Հրապարակ օրաթերթ»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր