Իրանը փակել է օդային տարածքը, Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով          Որևէ հաշվառվում չի փոփոխվում մինչև դրա վերաբերյալ գրավոր դիմում չի լինում՝ կամ հաշվառվողի, կամ սեփականատիրոջ կողմից       Միջին թոշակը, որը կազմում է մոտ 50 հազար դրամ, նույնիսկ մի փոքր բարձրանալու դեպքում չի հավասարվի նվազագույն կենսապահովման զամբյուղին    

02 փետ 2022 13:28

Նայեք Ալիևի հակահայ, ագրեսիվ հայտարարությունները, մենք խաղաղություն ենք ուզում, մինչդեռ Բաքվից հակառակ ուղերձն ենք ստանում

ՀՀ-ն պատրաստ է և իսկապես ցանկանում է կառուցել խաղաղություն մեր տարածաշրջանում և լուծել բոլոր կնճռոտ հարցերը։ Պետք է ցավով արձանագրենք, որ հակառակ ուղերձներն ենք ստանում պաշտոնական Բաքվից, Երևանում Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։


«Գործընկերներին խորհուրդ ենք տալիս նայել Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։ Հակահայ, ագրեսիվ հռետորաբանությունը, հումանիտար խնդիրների չլուծելը չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը», - ասաց Արարատ Միրզոյանը։


Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող գերիների, սահմանների և Արցախի կարգավիճակի հարցին, ասաց.


«Միջազգային հանրությանը պետք են, որպեսզի հայերը և ադրբեջանցիները կամք դրսևորեն՝ այդ ուղղությամբ առաջ գնալու։ Գիտենք, որ վերքը դեռևս բաց է», - ասաց ավստրիացի նախարարը՝ նշելով, թե ի տարբերություն նախորդ ամառվա, տեսնում է, որ ճիշտ ուղղությամբ քայլեր են կատարվում։


«Մենք պատրաստակամ ենք օգնելու, բայց դուք պետք է ցանկանաք ընդունել մեր օգնությունը։ Տեսնում եմ ճիշտ քայլերի դիմելու պատրաստակամությունը, դրա համար քաջություն է պահանջվում»,- ասաց Ալեքսանդր Շալենբերգը։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր