Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

02 փետ 2022 15:31

Մեծ խաբեություն է, թե, իբր, Թուրքիայից դրական ազդակներ են ստացվում, իբր հայ–թուրքական ներկա գործընթացն առանց նախապայմանների է, լկտի սուտ է

Երևանի ու Անկարայի հայտարարություններն այն մասին, որ հայ–թուրքական ներկա գործընթացն առանց նախապայմանների է, լկտի սուտ է և ծաղր հայ ժողովրդի նկատմամբ։ Դա Էրդողանի ու Փաշինյանի համատեղ ձեռառնոցին է, քանզի թուրքական բոլոր նախապայմանները կա՛մ բավարարված են, կա՛մ բավարարման փուլում են։

Մեծ խաբեություն է նաև Փաշինյանի այն հայտարարությունը, թե, իբր, Թուրքիայից դրական ազդակներ են ստացվում։ Եթե դրական ազդակը Երևան–Ստամբուլ ավիաչվերթն է, ապա դա փափուկ բարձ դնել է, ոչ թե դրական ազդակ։

Իսկական ազդակը, այն էլ՝ բացասական, երեկ եկավ Ադրբեջանի խորհրդարանից։ Վավերացվեց 44–օրյա պատերազմից հետո օկուպացված Շուշիում կնքված թուրք–ադրբեջանական հռչակագիրը։ Փաստաթուղթ, որը ռազմաքաղաքական դաշինք է, և որն ամբողջությամբ հակահայկական է (նաև՝ հակառուսական ու հակաիրանական)։

Այդ տխրահռչակ փաստաթղթի վավերացմանն է պատրաստվում նաև Թուրքիայի խորհրդարանը։ Ահա ձեզ «առանց նախապայմանների» բանակցությունների իրական էությունը։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր