Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի       Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա    

03 փետ 2022 10:47

Երեւանյան մանկապարտեզում պակիստանցու երեխայի նկատմամբ կատարել են բռնի սեռական գործողություններ, ստիպել են ուտել հող եւ կղանք

«Առավոտ»-ի տեղեկություններով, հունվարի 31-ին Ա. Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. մարտից մինչև 2021թ. հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն, հաշվի առնելով երեխայի հոր՝ պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս:

Ըստ նույն աղբյուրի, երեխայի նկատմամբ կատարել են բռնի սեռական գործողություններ, պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով երկաթյա տաք խաղալիքով այրել նրա կրծքավանդակը, երեխային հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր