Ադրբեջանական այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար ՀՀ-ի վրա հարձակվելու          Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին անհատական պատվաստանյութը. The Guardian       Տեսանյութ. Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան    

03 փետ 2022 13:24

Մենք հաղթեցինք նաև տեղեկատվական պատերազմում,այս գործին միացել են ոչ միայն Ադրբեջանի քաղաքացիները, այլև ողջ աշխարհի ադրբեջանցիները

Հայրենական պատերազմի տարիներին ադրբեջանցի երիտասարդները շատ ակտիվ էին սոցիալական ցանցերում, և ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ մենք հաղթեցինք նաև տեղեկատվական պատերազմում. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանցի երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։


Նրա խոսքով՝ տեղեկատվական պատերազմում «հաղթանակն ապահովվել» է ինչպես ավանդական տեղեկատվական ռեսուրսների, այնպես էլ սոցիալական ցանցերի միջոցով։ «Մենք ևս մեկ անգամ ականատես եղանք երիտասարդության մեծ հայրենասիրությանը և հայրենիքի հանդեպ սիրուն։ Նշեմ նաև, որ այս գործին միացել են ոչ միայն Ադրբեջանի քաղաքացիները, այլև ողջ աշխարհի ադրբեջանցիները՝ ինքնակամ, սեփական նախաձեռնությամբ։ Նրանց ոչ ոք հրահանգ չի տվել, նրանք իրենք են դարձել տեղեկատվական դաշտի ռազմիկներ ու աշխարհին փոխանցել ադրբեջանական իրողությունները», - ասել է նա։


Ալիևը նաև նշել է, որ տեղեկատվական պատերազմը շարունակվում է, և դրա ավարտը չի երևում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր