Արամ Սարգսյանը՝ նորից տրոյական ձիու կերպարում. «Հրապարակ»          Քոչարյանի թիմից ովքեր ցուցակի առաջնային տեղերում կլինեն. «Հրապարակ»       Քրեական գործի քննությունը տապալված է. նախկին ոստիկանապետին դատարան չեն կարողանում բերել. «Ժողովուրդ»    

03 փետ 2022 13:38

Տեսանյութ.ԱԳՆ-ն հաստատում է․ Բաքուն մերժել է սահմանազատման եւ սահմանագծման հարցով Երեւանի առաջարկները

Բաքուն բացասաբար է արձագանքել սահմանազատման եւ սահմանագծման հարցով Հայաստանի առաջարկներին։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։


Նա պարզաբանեց, որ տարբեր առաջարկներ են ներկայացվել, որոնց բացասական արձագանք է եղել։ Միրզոյանը հավելեց, որ սա հետեւողական գործընթաց է, եւ եղել են առաջարկներ, որոնք անընդունելի են եղել Հայաստանի համար։ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ շահագրգռված ենք Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացով»,- վստահեցրեց նախարարը։ 


Նա հիշեցրեց, որ Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը եւ Ռուսաստանի նախագահը Սոչիում (2021 թվականի նոյեմբերի 26-ին - խմբ.) պայմանավորվել են, որ կողմերը քայլեր կձեռնարկեն տարածաշրջանում անվտանգության եւ կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ։


«Մենք հարյուր տոկոսով հավատարիմ ենք այս հայտարարությանը եւ մեր ստանձնած պարտավորություններին: Այժմ մենք ադրբեջանական եւ ռուսական կողմերի հետ քննարկում ենք անվտանգության այն միջոցառումները, որոնք, մեր կարծիքով, անվտանգության եւ կայունության մեխանիզմներ կստեղծեն սահմանային գոտում»,- եզրափակեց արտգործնախարարը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր