Տեսանյութ.Բագրատ Սրբազանը ներկայացրեց օրվա գործողությունների գրաֆիկը. շարժվում են ԵՊՀ          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 10-ի համար       Մայիսի 10-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

03 փետ 2022 13:53

Նոր մանրամասներ՝ աղմկահարույց ահազանգի վերաբերյալ․ խոշտանգված երեխայի մայրը հայ է, հայրը՝ այլազգի

Քիչ առաջ հայտնել էինք, որ ոստիկանությունը ահազանգ է ստացել Երևանի մանկապարտեզներից մեկում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։ Ըստ Auroranews-ի տեղեկությունների՝ երեխայի մայրը հայ է, հայրն այլազգի։ Երեխան 2016 թվի ծնունդ է։ 

Ավելի վաղ Aravot.am-ը հայտնել էր, որ հունվարի 31-ին Ա. Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն, հաճախել է Երեւան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն, հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը, պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս: 


 Ըստ նույն աղբյուրի՝ երեխայի նկատմամբ կատարել են բռնի սեռական գործողություններ, պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով երկաթյա տաք խաղալիքով այրել նրա կրծքավանդակը, երեխային հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի հետևանքով երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք: 


Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր