Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

03 փետ 2022 16:40

Տեսանյութ․ Գլուխները պատով կտան, եթե թանկացնեն.վարորդները վճռական են՝ ԱՊՊԱ-ն չպետք է թանկանա

Վարորդները բողոքի ակցիա են իրականացնում ԿԲ-ի մոտ՝ ընդդեմ ԱՊՊԱ-ի թանկացման։ Ակցիայի մասնակիցները վճռական են տրամադրված, հայտարարում են՝ գլուխները պատով կտան, եթե թանկացնեն։


«Ես նման պլաստմասից էշով պաշտոնյա դեռ չեմ տեսել, այ որ կլինի, կասեմ»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը՝ հայտարարելով, որ թույլ չեն տա տուն գնալ, փշալարերը կքաշեն։


Նշենք, որ ոստիկանության ծառայողները թույլ չտվեցին ակցիայի մասնակիցներին անգամ պաստառներ և թռուցիկներ փակցնել, իսկ փակցնելու դեպքում դա կդիտարկվի որպես ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարել և այդ հիմքով ակցիայի մասնակիցները բերման կենթարկվեն։ Այդպես էլ եղավ. Քաղաքացիները փորձեցին փակցնել թռուցիկներ, սակայն դա դիտարկվեց որպես վարչական իրավախախտում և ոստիկանները բերման ենթարկեցին վերջիններիս։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր