Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին       Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան.Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է    

04 փետ 2022 10:04

Փաշինյան Նիկոլը կդառնա Ավանեսյանի «մեղսակի՞ցը», թե՞ այդուհանդերձ «փուռը կտա» վերջինիս.«Իրավունք»

«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ կառավարության նիստից հետո խուսափողական պատասխան տվեց, թե, ի վերջո, ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետ Ծաղիկ Վարդանյանը: Նա մասնավորապես նշեց, թե ծառայողական քննություն էր սկսվել, որի հիմք էր ծառայել մի շարք հարցեր, որոնք պետք է պարզաբանվեր. «Ծառայողական քննության ընթացքում այդ հարցերի շրջանակում որոշում կայացվեց տալ խիստ նկատողություն եւ արդյունքում աշխատանքից ազատել: Բավականին լայնածավալ էին այն հարցերի շրջանակը, որը մեր կողմից μարձրացվել էր նրա պաշտոնավարման ընթացքում՝ որոշակի խախտումների մասով: Այսքանը կարող եմ ասել»:


Մինչդեռ այն, ինչ չի կարող ասել Անահիտ Ավանեսյանը, առավել հետաքրքրական է եւ ուշագրավ ու բոլորովին չի խոսում իր օգտին: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, վերոնշյալ ծառայողական քննությունը վերաբերում է Պետական վերահսկողական ծառայության կողմից «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման ծրագրերի մշտադիտարկման վերաբերյալ» ուսումնասիրությանը:


Արդյունքում պարզվել է, որ պետական գումարները բաշխելիս խտրականություն է դրվել բուժհաստատությունների միջեւ, որտեղ գործել է խնամի-ծանոթ-բարեկամ «ճկուն» համակարգը, ինչն առաջացրել է բազմաթիվ բուժհաստատությունների վրդովմունքը:


Հատկանշական է, որ առնվազն առերեւույթ կոռուպցիոն սխեմայի տպավորություն թողնող այս «մախինացիայի մեջ» առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներգրավել է ՊԱԳ պետի տեղակալ Գարուշ Այվազյանին, որը որեւէ լիազորություններ փաստացի չուներ համակարգելու եւ կատարելու գումարների բաշխման եւ վերաբաշխման գործառույթ, ավելին՝ նա այդ ամենն իրականացրել է ստորաբաժանման աշխատակիցների թիկունքի հետեւում, ինչպես նաեւ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին, որն արդեն իսկ քրեական գործով է անցնում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:


Ըստ էության, ՊՎԾ ուսումնասիրության արդյունքներից տեղյակ է նաեւ Նիկոլ Փաշինյանը, իսկ թե ինչո՞ւ է հապաղում Անահիտ Ավանեսյանին ցույց տալ նախարարությունից հեռանալու ելքը, թերեւս սա է հարցերի հարցը: Չէ՞ որ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարել էր. «Եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, թող ինձ կախաղան հանեն Հանրապետության հրապարակում»: Այսպիսով՝ Փաշինյան Նիկոլը կդառնա Ավանեսյանի «մեղսակի՞ցը», թե՞ այդուհանդերձ «փուռը կտա» վերջինիս, ցույց կտա ժամանակը: Միայն թե Անահիտ Ավանեսյանի ինքնավստահությունը հուշում է, որ ինքն այս թեմայում բոլորովին էլ «մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ», միգուցե հենց դրա համար էլ նրան դեռ հանդուրժում են նախարարի պաշտոնում:


Իսկ ինչո՞ւմ էր, վերջիվերջո, մեղավոր Ծաղիկ Վարդանյանը, թերեւս նրանում, որ վերոնշյալ կոռուպցիոն սխեմայից ոչ միայն անտեղյակ է եղել, այլեւ բարձրաձայնել է այդ մասին»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր