ՀԱՊԿ-ը չի արդարացնում, դուրս եկեք, սառեցնելը ո՞րն է․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին          Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար       Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս․ նա 3-4 օրից իշխանություն չի լինելու    

07 փետ 2022 10:00

Այսօր 32-ամյա վարորդը իր ծննդյան օրը BMW-ով բախվել է արգելապատնեշին, նրա մասնատված դին դուրս են բերել փրկարարները

Տավուշի մարզում, այսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Գանձաքար ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Օպերատիվորեն ժամանած «Իջևան» բժշկական կենտրոն բժիշկների հերթապահ խումբն արձանագրել են նրա մահը։ 

Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է  մարդու մահ) հատկանիշներով։ 

Տեղում պարզվել է, որ վարորդը Իջևան քաղաքի բնակիչ 32-ամյա Ալբերտ  Առաքելյան էր, նրա մասնատված դին ավտեմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած հրշեջ փրկարարները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր