Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է          Այսօր Ավագ Երեքշաբթի է, երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի       Իրան–ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլն դիվանագիտության վարպետաց դաս էր, որը խոստովանում են նաև Իրանի թշնամի Իսրայելում    

07 փետ 2022 13:31

Ադրբեջանը ՀՀ 8 գերեվարված զինվորականի վերադարձրել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհված զինվորականների և քաղաքացիական անձանց մասին տեղեկություններ ստանալու դիմաց

Փետրվարի 7-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 8 գերեվարված զինվորական, այդ մասին հայտնում է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ վերադարձված 8 զինծառայողներից ոմանք զինվորականներ են, որոնք բերման են ենթարկվել 2021 թվականի նոյեմբերի 16-ին:

Նշվում է, որ Ադրբեջանը Հայաստանի քաղաքացիներին վերադարձրել է՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհված ադրբեջանցի զինվորականների և քաղաքացիական անձանց մասին տեղեկություններ ստանալու դիմաց։
ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է այսօր Բաքվի տված 8 հայ գերիների անունները։ Նրանք են`
1.️ Տարզյան Սարգիս
2.Բալայան Վարդգես
3.Պետրոսյան Արմեն
4.Բաբայան Արթուր
5.Սարգսյան Հմայակ
6.Գալոյան Գուրգեն
7.Կյուրեղյան Գրիգոր
8.Մալոյան Վաղարշակ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր