Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

07 փետ 2022 14:10

Երկու վիրուս միաժամանակ. երեխաների շրջանում ջրծաղիկի դեպքերն աճել են

Հայաստանում ջրծաղիկի դեպքերն ավելացել են. ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեկ ամսվա ընթացքում ջրծաղիկի դեպքերը 620-ով ավելացել են: Մեզ հայտնի դարձավ, որ 2021 թվականի նոյեմբեր ամսին Հայաստանում գրանցվել է ջրծաղիկի 1130 դեպք, իսկ հոկտեմբերին այն կազմել է 510: Ավելին, նշենք, որ հունվար-նոյեմբեր ամիսներին մեր երկրում արձանագրված ջրծաղիկի դեպքերը կազմել են 4150: ArmLur.am-ին դիմած քաղաքացիները փոխանցեցին, որ այս օրերին իրենց երեխաների մոտ ախտորոշվում է ոչ միայն ջրծաղիկ, այլեւ կորոնավիրուս: Երեխաները երկու վարակով միաժամանակ են հիվանդանում:

Նշենք, որ ջրծաղիկի ամենաբնորոշ նշանը քոր հարուցող բշտիկային ցանավորումն է, որն ի հայտ է գալիս վարակվելուց 10-21 օր անց և սովորաբար տևում է 5-10 օր: Ջրծաղիկի ցանը կարող է հայտնվել մարմնի տարբեր մասերում՝ դեմքին, կրծքավանդակին, ազդրերին և որովայնին, սակայն խիստ բնորոշ է այն, որ ցանավորումը, որպես կանոն, լինում է նաև գլխի մազածածկ մասում։

Ջրծաղիկը վարակիչ հիվանդություն է, որով ավելի հաճախ հիվանդանում են երեխաները: Հիվանդանալուց հետո ձեռք է բերվում իմունիտետ, որը պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում: Հիվանդության հարուցիչը վիրուսն է: Վիրուսը տարածվում է արագ, վարակման աղբյուրը հիվանդ մարդն է: Վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ անմիջական շփման դեպքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր