Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

07 փետ 2022 19:53

Եթե Ուկրաինան սկսի պայքարել մեր կամ ՌԴ-ի դեմ,կվարվենք ճիշտ այնպես, ինչպես ռուսականը, անհրաժեշտության դեպքում դա կլինի ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ՆԱՏՕ-ի դեմ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցում ասել է, որ եթե Ուկրաինան պատերազմ սկսի Դոնբասի դեմ, բելառուսական բանակը կգործի այնպես, ինչպես ռուսականը։

«Եթե Ուկրաինան սկսի պայքարել մեր կամ Ռուսաստանի դեմ, մենք կպայքարենք մեզ պաշտպանելու համար»,- ասել է Լուկաշենկոն և պարզաբանել, որ «անհրաժեշտության դեպքում դա կլինի ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ՆԱՏՕ-ի դեմ»։

Meduza-ն գրում է, որ ռուս զինվորականները Բելառուսի տարածք սկսել են ժամանել հունվարի կեսերից՝ մասնակցելու Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգմանն ու «Դաշնակցային վճռականություն - 2022» համատեղ զորավարժություններին, որոնք կտևեն մինչև փետրվարի 20-ը։

Conflict Intelligence Team հետաքննչական խումբը հայտնել է, որ ռուս զինվորականներին հայտնաբերել է Բելառուսի տարածքում, որտեղ զորավարժությունների համար հայտարարված զորավարժարաններ չկան, իսկ ռուսական տեխնիկան տեղակայվել է Ուկրաինայի սահմաններին մոտ, Չեռնիգովի մարզից 40 կմ, իսկ Կիևից՝ 90 կմ հեռու։

Երկու երկրների համատեղ զորավարժությունները տեղի են ունենում Ուկրաինա Ռուսաստանի ենթադրյալ ներխուժման հարցով Արևմուտքի մտավախությունների ֆոնին: Մոսկվան, սակայն, հայտարարում է, որ չի պատրաստվում հարձակվել Կիևի վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր